2012 թ. բյուջեի նախագծի քննարկումներն Ազգային ժողովում կսկսվեն նոյեմբերի 1-ից: Այս մասին «Առաջին լրատվականին» հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ 2012-ի բյուջեի նախագծով եկամուտները նախատեսված են 910 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 42 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 132.5 մլրդ դրամ:








































