«ՎԻԱ Գրա» խմբի երգչուհի, 31-ամյա Ալբինա Ջանաբաևան «Չի-ԼԻ» ալբոմի շնորհանդեսին ներկայացել է կապտած աչքով: Երգչուհին ասել է, որ նա ուղղակի տրորել է աչքը: Սակայն NewsEra-ն տեղեկացնում է, որ աչքի այդ վիճակը պատահականություն չէ, և դա Վալերի Մելաձեի խանդի արդյունքն է: Բոլորին ծանոթ է Մելաձեի անհավասարակշիռ պահվածքը: Մեկ անգամ նա քարեր է շպրտել մի հղի լրագրողուհու մեքենայի ուղղությամբ, որը նկարել է Մելաձեին: Եղել է դեպք, երբ Մելաձեն հարձակվել է մի լրագրողի վրա, և միայն Մելաձեի տնօրենին է հաջողվել հանգստացնել Վալերիին: Մինչ «ՎԻԱ Գրա» խմբի երգչուհի դառնալը, Ջանաբաևան եղել է Մելաձեի բեք-վոկալի երգչուհի: Մելաձեից նա ունի ութամյա որդի: