Saturday, 27 06 2026
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու

22-ամյա երիտասարդը Դավիթաշենում 1 օրում 6 մեքենայի հայելի էր գողացել

Օգոստոսի 5-ին` ժամը 7.47-ին, ՆԳ նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իրենց շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի իր ավտոմեքենայի հայելիները և թողել տելեգրամյան ալիքի հասցե։

Մեկնել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տուժողին պատճառվել է 100 հազար դրամի վնաս։ Եվ սա այդ օրը նույն թաղամասի բնակիչներից ստացված նմանատիպ մի շարք ահազանգերից միայն առաջինն էր:

Ժամը 9.12-ին ստացվեց նոր հաղորդում. գողացել էին «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ պատճառելով 400 հազար դրամի վնաս։ Այս դեպքում, սակայն, որևէ հասցե չէին թողել:

Ժամը 9.54-ին ստացված հաջորդ հաղորդմամբ նշվում էր, որ «Նիսանի» կողային հայելիները գողացել և թողել են տելեգրամյան ալիքի հասցե։ Այս դեպքում էլ վնասը 400 հազար դրամ էր:

Ժամը 11.25-ի ահազանգը «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիների մասին էր, դարձյալ պատճառվել էր 400 հազար դրամի վնաս։

Ժամը 13.26-ին հաղորդվեց «Նիսանի» կողային զույգ հայելիների ապակիների գողության վերաբերյալ: Այս դեպքում էլ թողել էին տելեգրամյան ալիքի հղում։

Ժամը 14-ի հաղորդումը «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիների մասին էր, ու դարձյալ` թողել էին հասցե։

Այս ողջ ընթացքում Դավիթաշենի համայնքային ոստիկանները ձեռնարկում էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և շուտով ստացվեց հավաստի տեղեկություն, որ այս բոլոր հափշտակությունները կատարել է Սիսիան քաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ:

Ավելին, նույն օրը` ժամը 21.30-ին, մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում