Wednesday, 24 06 2026
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ

Տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից Երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը

Պետություն-հասարակություն կապն ամրապնդելու, ավելի արդյունավետ ու բազմակողմանի պետական կառավարում ապահովելու նպատակով ՆԳ նախարարությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը հանրության տարբեր շերտերի հետ։

Այդպիսի համագործակցության հերթական օրինակը ՆԳ նախարարին կից Երիտասարդական խորհրդի ձևավորումն էր: Նպատակը երիտասարդների ձայնը պետական կառավարման օրակարգում լսելի դարձնելն է։

Ինչպես տեղեկանում է ՀՀ ՆԳՆ-ից, օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին։ Նախարարը կարևորել է նրանց մասնակցությունը պետական կառավարման գործընթացներում և պատրաստակամություն հայտնել աջակցելու նրանց ակտիվ ներգրավվածությանը առավել պատասխանատու հարթակներում և նրանց գեներացրած ողջամիտ գաղափարները կյանքի կոչելուն։

«Յուրաքանչյուրդ վաստակել եք ձեր տեղը ՆԳ նախարարին կից Երիտասարդական խորհրդի կազմում։ Համատեղ ուժերով մենք ձևավորում ենք քննարկման նոր սեղան, որտեղ յուրաքանչյուրդ անհատականություն եք և յուրաքանչյուրդ իր նպաստը պետք է բերի այս խորհրդի կատարելագործման, զարգացման ինչպես նաև իր առջև դրված նպատակների ճիշտ իրականացման ուղղությամբ։

Եվ ես կարծում եմ, որ առավել քան կարևոր է լսելի դարձնել երիտասարդների ձայնը տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին և այդ ձայնը լսելի դարձնել ոչ թե վաղը, այլ հենց այսօր։

Ես ուզում եմ, որ մենք չվախենանք փոքր փոփոխություններից, քանի որ դրանք դոմինոյի էֆեկտով կարող են մեծ փոփոխությունների հանգեցնել։ Հետևապես ձեզնից յուրաքանչյուրն է նաև, որ պետք է մաս կազմի այդ փոփոխության և բերի ավելի մեծ փոփոխություն ու առաջընթաց Հայաստանի Հանրապետությունում»,-նշել է Արփինե Սարգսյանը։

Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ թափանցիկություն և բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով խորհրդի կազմը ձևավորվել է երկու փուլով։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար-հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ ի սկզբանե խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ է ներկայացրել 132 հոգի։ Ներառական հանձնաժողովի մանրակրկիտ ուսումնասիրությունների ու գնահատման արդյունքում ընտրվել է շուրջ 70 մասնակից, որոնք անցել են հաջորդ` հարցազրույցի փուլ։ Հարցազրույցների փուլից հետո 37 երիտասարդ ներգրավվել է որպես խորհրդի անդամ։

«Գործընկերներիս խնդրել էի, որ հատկապես հարցազրույցների փուլում առանձնացնել բոլոր այն հետաքրքրական դրվագները, որոնք թույլ կտային մեզ առավել խորությամբ հասկանալու, թե երիտասարդները ի՞նչ են մտածում, ի՞նչ են ուզում, ինչպե՞ս են պատկերացնում ռեֆորմները։ Եվ պատահական չէ, որ իմ ուշադրությունը կենտրոնացավ մի մտքի վրա, որը հետևյալ հարցադրումն էր պարունակում․ «Ինչու՞ ենք մենք միայն վերջում տեղեկանում որևէ փոփոխության մասին»։

Սա շատ կարևոր ազդակ էր նաև ինձ համար, որ այս խորհուրդը պետք է լինի հենց այն մեկնակետը, որտեղ մենք միասին ոչ թե տեղեկանալու ենք որևէ բարեփոխման իրականացման մասին, այլ համատեղ գծագրելու ենք այդ փոփոխությունը և դուք մասն եք կազմելու այդ փոփոխության»,-վստահեցրել է նախարար Սարգսյանը։

Անդրանիկ նիստի ընթացքում առանձնացվել են մի շարք թեմատիկ ուղղություններ, որոնք կդառնան հետագա քննարկման և ուսումնասիրման առարկա,մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար և այլն։

Խորհրդի անդամներն ուղղել են հարցեր, ներկայացրել առաջարկություններ։ Ավարտին տեղի է ունեցել նաև ոչ ֆորմալ քննարկում։

Հանդիպումը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում