Առնվազն 65 մարդ մահացել է և ևս 50-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Սոմալիի մայրաքաղաքի կառավարական շենքերի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին Reuters գործակալությանն ասել են տեղի շտաբ օգնության ծառայությունում: «Մենք տեղափոխել ենք 65 դիակ և 50 վիրավորի: Մեծամասնությունն այրվածքներ են ստացել»,- ասել է բժիշկներից մեկը:
Նրա խոսքերով` զոհվածների մեջ կան ուսանողներ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք: Ականատեսների վկայությամբ՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել կայանած մեքենայում: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը:









































