Ստոկհոլմում շարունակվում է Նոբելյան մրցանակների շնորհման շաբաթը: Քիչ առաջ հայտնի է դարձել, որ 2011 թ. ֆիզիկայի ոլորտում նշանակալի ներդրման համար մրցանակ են ստացել Սոլ Պերլմուտերը՝ Կալիֆոռնիայի համալսարանից, Ադամ Ռայեսը` Բալթիմորի Ջոն Հոփկինս համալսարանից և Բրայան Շմիդտը` Ավստրալիայի ազգային համալսարանից` Տիեզերքի ընդարձակման արագացումը հայտնաբերելու համար:
Անցած տարի այս ոլորտում Նոբելյան մրցանակ են ստացել նիդերլանդցի Անդրեյ Գեյմը և ռուսաստանցի Կոնստանտին Նովոսյոլովը:







































