Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Ucom-ը ներդնում է SatsifAI հարթակը՝ հաճախորդների գոհունակության շարունակական վերլուծության նպատակով

Ucom-ը՝ հավատարիմ մնալով իր հաճախորդակենտրոն մոտեցմանը, ներդնում է հարցումների SatisfAI նորարարական հարթակը՝ հաճախորդների գոհունակության և սպասարկման փորձի շարունակական վերլուծության նպատակով:

SatisfAI-ի կիրառումը Ucom-ին հնարավորություն կտա անցկացնել NPS  (Net Promoter Score/ Հաճախորդների գոհունակության ցուցանիշ) և այլ արագ ու պարզ հարցումներ, իրական ժամանակում վերլուծել տվյալները և ավելի արագ արձագանքել հաճախորդների կարիքներին։ SatisfAI-ը առավելագույնս հեշտացրել է այդ գործընթացը՝ տրամադրելով հարմարավետ ինտերֆեյս և տվյալների վերլուծության ավտոմատացված գործիքներ։

«Հարցումների համակարգի ներդրումը համահունչ է Ucom-ի հաճախորդակենտրոն ռազմավարությանը։ Մեր բաժանորդներից յուրաքանչյուրի համար հարմարավետ թվային փորձառություն ապահովելու համար մենք ձգտում ենք կիրառել այդ պահին հասանելի ամենավերջին նորարարական լուծումները։ Վստահ եմ, SatisfAI հարթակը կօգնի, որ տվյալների վրա հիմնված որոշումների միջոցով շարունակաբար բարձրացնենք ծառայությունների որակը», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ուրախ ենք Ucom-ի հետ այս համագործակցության մեկնարկի համար։ Մինչ այս մեր հարթակը հաջողությամբ ներդրվել է մի շարք բանկերում, իսկ այժմ Ucom-ն առաջինն է դառնում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, որը կկիրառի մեր լուծումները։ Առաջին փուլով հարթակի բազային ֆունկցիաներն արդեն ներդրվել են,  ակնկալում ենք, որ շուտով արհեստական բանականության մոդուլը նույնպես կկիրառվի Ucom-ում», –  ասաց SatisfAI –ի համահիմանդիր  Հայկ Կարապետյանը։

NPS հարցումը տարածված միջազգային մեթոդաբանություն է, որն օգտագործվում է ընկերության հանդեպ հաճախորդների հավատարմության և ծառայություններից բավարարվածության աստիճանն արագ պարզելու համար: Համակարգը հնարավորություն է տալիս ծառայության մատուցման ավարտից անմիջապես հետո SMS-ի, մոբայլ հավելվածի կամ էլեկտրոնային փոստի միջոցով  կապ հաստատել հաճախորդի հետ և կարճ հարցման միջոցով  գնահատել նրա հավատարմությունը, ինչպես նաև՝ սպասարկման որակից գոհունակությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում