Friday, 26 04 2024
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը

ԵԱՀԿ Մինսկի խումբը համարժեք չէ ԼՂ հակամարտությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կովկասի եվրոպական փորձագետ, ստոկհոլմյան Անվտանգության և զարգացման քաղաքականության ինստիտուտի համատնօրեն Սվանտե Կորնելը
– Պարոն Կորնել, Աստանայում ավարտվեց ԵԱՀԿ գագաթնաժողովը, տասժամյա քննարկումներից հետո ընդունվեց հռչակագիր, սակայն ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները ափսոսանք հայտնեցին, որ ԵԱՀԿ-ն չկարողացավ ընդունել հստակ գործողությունների ծրագիր: Ինչպե՞ս եք գնահատում Աստանայի գագաթնաժողովը:
– Ես առավելապես կանգ կառնեմ ԵԱՀԿ տիրությում առկա հակամարտությունների վրա` որպես Ձեր հարցի խոսուն պատասխան: Վրաստանի դեպքում, օրինակ, Աբխազիան արդեն ԵԱՀԿ մանդատի տակ չէր, Հարավային Օսիան դուրս բերվեց նրա իրավասության ոլորտից, ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը չերկարաձգեցին իրենց մանդատը` հանգամանքների բերումով: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա այստեղ ևս հակամարտության կարգավորումը վերջին տարիներին առավելապես պայմանավորված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացով` առավելապես այդ երկու գործընթացները միմյանցից տարանջատելու ջանքերով: Հենց այս փուլում արձանագրվեց հակամարտության էսկալացիան, որի ականատեսն ենք այսօր: Մերձդնեստրի հակամարտության պարագան առավելապես առնչվում է ԵՄ-ին, քան ԵԱՀԿ-ին: Ըստ էության, այստեղ ԵԱՀԿ մանդատի երկարաձգմամբ ամենից շատ շահագրգռված է Ռուսաստանը, որի խաղաղապահ ներկայությունը Մերձդնեստրում ԵԱՀԿ հովանու տակ է: Պետք է ասել, որ այս հակամարտությունից ևս ԵԱՀԿ-ն մարգինալացել է, և ընդհանրապես, այդ հակամարտությունների առումով` ԵԱՀԿ-ն կորցրել է իր գործունակությունը:
– Ինչպե՞ս կգնահատեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի հնգակողմ հայտարարությունը, որն օրերս ընդունվեց Աստանայում: Ի՞նչ եք կարծում, այս հայտարարությամբ գործընթացը առա՞ջ է ընթանում, թե՞ սա հետքայլ էր: Կարելի՞ է առաջիկայում մեծ համաձայնագրի ընդունում ակնկալել:
– Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ գործնական քայլ ես չեմ տեսնում: Ես բացառում եմ ԵԱՀԿ ՄԽ-ն` որպես հակամարտության կարգավորման նպաստող գործիք: ԵԱՀԿ Մինսկի խումբը 16 տարի անընդմեջ ապարդյուն զբաղվում է այս հակամարտության կարգավորմամբ, մինչդեռ կարգավորման առաջին օրից փոխվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտը, տարածաշրջանի երկկողմ և միջազգային հետաքրքրությունների շրջանակը: Մինսկի խումբը կորցրել է հակամարտության կարգավորման վրա ներազդելու նախկինում ունեցած մեխանիզմները, և ես գտնում եմ, որ այստեղ անհրաժեշտ է շատ լուրջ դիվանագետների ներգրավվածություն, որոնք կկարողանան հակամարտության կարգավորմանը մոտենալ, որոնք լավագույնս տիրապետում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական գործընթացներին: Այսօրվա ԵԱՀԿ ՄԽ-ն համարժեք չէ հակամարտությանը: Նրանց կատարած աշխատանքը բացառապես պրոցեսը կենդանի պահելն է, որից որևէ գործնական սպասելիք չի կարելի ունենալ:
– Այսինքն` ուզում եք ասել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լավ գործիք չէ՞ ԼՂ հակամարտության կարգավորման համար:
– Մի քանի խնդիրներ կան ԵԱՀԿ ՄԽ-ի հետ կապված: Առաջինը` ես չեմ կարողանում հասկանալ, թե ո՞րն է Ֆրանսիայի դերակատարությունը այս ձևաչափում: ՄԽ-ն կարող էր շատ ավելի արդյունավետ գործել, եթե Ֆրանսիային փոխարիներ ԵՄ-ն: Կարծում եմ` բոլորը կհամաձայնեին դրան, բացի Ֆրանսիայից: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին, այստեղ ևս իրար բացառող կողմեր են: ԱՄՆ-ը որքան էլ ցանկանում է կարգավորում, խաղաղություն, կայունություն` ներդնելով դիվանագիտական պատկառելի ջանքեր, այնուամենայնիվ այդ ջանքերը չեն արդյունավորվում Ռուսաստանի պատճառով, քանի որ ՌԴ-ին ուղղակի ձեռնտու չէ հակամարտության կարգավորումը: Ուստի այսօր չի հասունացել այն պահը, երբ նշված երկրներից յուրաքանչյուրը կկարողանա անհրաժեշտ մակարդակի ուշադրություն դարձնել այս հակամարտությանը: Եվ դա` դժբախտաբար, քանի որ գոնե Վրաստանի պատերազմը պետք է ի ցույց դներ այն սպառնալիքը, որը կարող է կրկնվել այստեղ` ղարաբաղյան հակամարտության դեպքում, իսկ ԼՂ հակամարտությունը տարածաշրջանի ամենավտանգավոր հակամարտությունն է:
– Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է աշխարհը մոտենա ղարաբաղյան կարգավորմանը:
– ԵԱՀԿ ՄԽ-ում արմատական փոփոխություններ են պետք: ԵՄ-ին անհրաժեշտ է գործիքներ տալ` ներգրավվելու այս հակամարտության կարգավորման գործընթացում: Ի դեպ, ԵՄ-ն կարող է ներկայացնել հենց նույն ֆրանսիացի դիվանագետը, կարևոր է, որպեսզի նրա հետևում կանգնած լինեն Եվրամիության ինստիտուտները: Հասկանալի է, որ հակամարտության կարգավորումից հետո ԵՄ-ն այստեղ հետկոնֆլիկտային վերականգնողական մեծ դերակատարություն է ունենալու, և հետևաբար պետք է մասնակցի կարգավորման գործընթացին: Երկրորդ հարցը` դիվանագետների պատրաստվածության մակարդակն է. հակամարտությունը, որում ներգրավված են այդքան շատ երկրների շահեր` միջին կարգի դիվանագիտական ներկայությունն անթույլատրելի է: Անհրաժեշտ են փորձառու, լուրջ քաղաքագետներ, քաղաքական առաջնորդներ, որոնք կվայելեն հակամարտող կողմերի առաջնորդների վստահությունն ու նրանց հետ կունենան անձնական ուղիղ կապ: Միայն այդ դեպքում կարելի է ակնկալել լուրջ առաջընթաց կարգավորման գործընթացում:
– Դուք, փաստորեն, նսեմացնում եք ԵԱՀԿ ՄԽ-ի դերը, բայց այդ ֆոնին Թուրքիան, Իրանն են ակտիվացնում իրենց շահագրգռությունը հակամարտության կարգավորման մեջ` ձգտում են ակտիվ դերակատարություն ստանալ:
– Ես չեմ հավատում, որ ձեր հիշատակած երկրներից որևէ մեկը կարող է ակտիվացնել մասնակցության չափը կարգավորման գործընթացում: Ես չեմ կարող պատկերացնել, որ Հայաստանը համաձայնի Թուրքիայի դերակատարման մեծացմանը հակամարտության կարգավորման գործընթացում, և չեմ կարծում, որ Ադրբեջանը շահագրգռված կլինի Թուրքիայի ներգրավվածությամբ, քանի որ վերջին շրջանում այս երկրների միջև վստահությունն է պակասել: Էլ չեմ ասում Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին: Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ը, իրենց հերթին, թույլ չեն տա ե՛ւ Իրանի, ե՛ւ Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործընթացում: Պետք է նշեմ, որ ՌԴ-ն այս գործընթացում շատ բացասական դերակատար է: Թուրքիան և Իրանը չեն կարող առաջարկել ՌԴ-ին ձեռնտու այնպիսի լուծումներ, որոնք կլուծեն ղարաբաղյան խնդիրը, մինչդեռ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կարող են այդպիսի գին առաջարկել ՌԴ-ին, որը կլուծի խնդիրը:
– Ո՞րն է ԵԱՀԿ-ի ապագան: Աստանայի գագաթնաժողովում ականատես եղանք կառույցի անկարողությանը, որն իր տիրույթում անվտանգություն և կայունություն ապահովելու ունակ չէ:
– ԵԱՀԿ գլխավոր նպատակների` արդար կառավարման, ընտրական ինստիտուտների, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում այս իմաստով հետընթաց է արձանագրվել Ռուսաստանում, հետխորհրդային տարածքում, այդ թվում` ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում: Ինչ վերաբերում է անվտանգությանը` ԵԱՀԿ-ն չի երևում որպես իրական ուժ, որը կարող է իրապես ապահովել անդամ երկրների խաղաղ գոյակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում