«Բյուջեն ամենաիներցիոն օրենքն է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ այս բյուջեն շարունակում է այն բոլոր ավանդույթները, որոնք քննադատվել են շուրջ 12 տարի:
«Բյուջեն բարդ փաստաթուղթ է և մենք դեռ չենք քննարկել այն, բայց իմ կարծիքով այն իներցիոն, զարգացման միտում չունեցող և որակական փոփոխություն չունեցող բյուջե է: Վերցված են համեմատական միջոցներով և քաղաքականացված պարտավորություններ, որոնք անմիջականորեն անդրադառնում են քաղաքացու կենսամակարդակի վրա»,- 2012 թ․ պետական բյուջեի մասին ասաց Ալավերդյանը: