Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ղազախստանը կավելացնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանումը մինչև 1,7 միլիոն տոննա

Ղազախստանը նախատեսում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանումը 2024 թվականի 1,4 միլիոն տոննայից  2025 թվականին հասցնել մինչև 1,7 միլիոն տոննայի: Ինչպես  տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Եռլան Ակենժենովը:

«(Արտահանման) ավելացումը նախատեսվում է արդեն 2025 թվականին: Եթե մենք անցյալ տարի այդ ուղղությամբ փոխադրել ենք մոտ 1,4 միլիոն տոննա, ապա 2025 թվականին նախատեսում ենք փոխադրել մոտ 1,7 միլիոն տոննա», – ասել է Ակենժենովը՝ պատասխանելով այդ նավթամուղով նավթի մատակարարումների վերաբերյալ հարցին:

Նրա խոսքով՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին Ղազախստանն այդ երթուղով փոխադրել է 800 հազար տոննա նավթ:

Ավելի վաղ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ղազախստանի և Թուրքիայի ղեկավարներ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 29-ին Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանման ավելացման հարցը: Ղազախստանի նախագահը նաև Թուրքիայի ընկերություններին հրավիրել է մասնակցելու այն նախագծերին, որոնք ուղղված են էլեկտրաէներգիայի դեֆիցիտի պակասեցմանը:

2022 թվականին Տոկաևը հանձնարարել է ավելացնել նավթի փոխադրման ծավալն Անդրկասպյան միջանցքով: Ղազախստանի «Ղազմունայգազ» ընկերությունը և Ադրբեջանի «SOCAR»-ը կնքել են համաձայնագիր, որը նախատեսում է տարեկան 1,5 միլիոն տոննա նավթի փոխադրում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում