Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր անցանկալի անձանց ցուցակում է ներառել Կալիֆոռնիայի սենատոր Ջոզեֆ Սիմիթյանին, որն այցելել էր Լեռնային Ղարաբաղ և տպավորվել իր տեսածով։
Դրա համար ադրբեջանական կողմը նրան ընդգրկել է իր «սև ցուցակում»՝ հայտարարելով, որ Սիմիթյանը, առանց Ադրբեջանի համապատասխան կառույցների թույլտվության, «ապօրինաբար» այցելել է Ադրբեջանի «օկուպացված» տարածքներ։
Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումն ամուր և անսասան է. «Ադրբեջանի և նրա օրենսդրության հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերող անձինք հայտնվում են մեր «սև ցուցակում»։ Դա մեր օրենսդրության կոպիտ խախտում է»։