Հավայան կղզիներում սերֆինգը մտցվել է որպես դպրոցական առարկա: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Հոկտեմբերի 3-ին նահանգապետ Նեյլ Աբերքրոմբին հայտարարել է, որ պետական դպրոցները կարող են ընտրել սերֆինգը՝ որպես դպրոցական առարկա, 2012 թ. գարնանից:
Նահանգապետն ասել է, որ երբ մարդ մտածում է սերֆինգի մասին, նա միանգամից դա կապում է Հավայան կղզիների հետ: Աբերքրոմբին նշել է, որ այս սպորտաձևը խոր արմատներ ունի տեղի մշակույթի և կենսակերպի մեջ: Գործակալությունը նշում է, որ հիմա նահանգային դպրոցներում հնարավոր է ընտրել սպորտի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են ամերիկյան ֆուտբոլը, բասկետբոլը և լողը: Եվս 19 մարզաձևեր ներկայացված են ֆակուլտատիվ դասընթացի տեսքով: