Ճապոնացի գիտնականները մշակել են մի համակարգ, որը թույլ է տալիս պարզել մարդու սթրեսային վիճակը համակարգչի դիմաց նստած: Այդ սարքը տեղադրված է համակարգչի մկնիկի մեջ, որը ինֆրակարմիր ճառագայթի միջոցով պարզում է արյան շրջանառության ցուցանիշները և, ըստ այդ ցուցանիշների, նշում սթրեսային վիճակում գտնվելու մասին:
Սարքը նախագծվել է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Օսամու Նիտայի գլխավորած խմբի կողմից երկու տարբերակով. մեկը տեղադրված է համակարգչի մկնիկի մեջ, իսկ մյուսն իրենից ներկայացնում է մի թիթեղ, որը նույնպես միացված է համակարգչին և սկսում է աշխատել համակարգիչը միացնելուց հետո: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս սարքերի ճշգրտությունը 70% է:










































