Անդրադառնալով երեկ մեկնարկած ԱԺ նիստերին` «Ժողովուրդ»-ը գրում է.
«Որևէ մեկն այդպես էլ չանդրադարձավ Ազատության հրապարակում ընթացող շուրջօրյա հանրահավաքներին՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե նման իրադարձություն ամենևին էլ չի կատարվում մեր երկրում։ Անգամ իրենց ընդդիմադիր համարող ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» որևէ ծպտուն չհանեցին այդ մասին։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ընդամենը ներկայացրեց քառօրյայի օրակարգն ու իր ելույթում բառ անգամ չասաց հանրահավաքի մասին։ Սակայն եթե իշխանությունների պահվածքը հասկանալի է՝ նրանցից այլ բան չի էլ կարելի սպասել, ապա տարօրինակ են իրենց ընդդիմություն համարող ուժերի քայլերը»,- ապա թերթը հավելում է.
«Ավելին, երբ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին հացադուլ էր անում նույն Ազատության հրապարակում, Կոնգրեսի ղեկավար կազմի անդամները պարբերաբար այցելում էին նրան՝ զորակցելու»։








































