«Ավանդական թղթային թերթերն աշխարհում կանհետանան 2040 թ., իսկ ԱՄՆ-ում՝ 2017 թ.: Դրանց կփոխարինեն թվային կրիչները: Այս կանխատեսումն արել է ՄԱԿ Ինտելեկտուալ սեփակնության համաշխարհային կազմակերպությունը»,- գրում է Tribune de Geneve-ին:
Կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆրենսիս Հարին նշել է, որ այդ «էվոլյուցիան» անխուսափելի է: ԱՄՆ-ում թվային կրիչներով գրքերն ավելի լավ են վաճառվում, քան տպագիրները, իսկ քաղաքներում ավելի դժվար է դառնում գրադարան գտնելը:
«Սակայն այս զարգացումն իր հետ կարող է մի շարք խնդիրներ բերել, որոնցից է լրագրողների աշխատանքի վճարումը»,- նշում է Հարրին: Ըստ նրա՝ պետք է գոյություն ունենա պարգևատրությունների երաշխավորված հատուկ համակարգ, հակառակ դեպքում՝ լրագրողները չեն կարողանա գոյատևել:









































