«Գագիկ Ծառուկյանը չլինի, Աստված վերևից գա, ուզում է ամբողջ աշխարհն ասի, Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու իրավունք չունի»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրուցը, ուր նա հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահը բարոյական և քաղաքական իրավունք ունի վերադառնալու քաղաքական ասպարեզ:
«Քոչարյանը, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ասում, մարած քարտ է, մարդասպան, որն իրավունք չունի գալ քաղաքականություն: Նա իրավունք ունի կանգնել միայն դատարանի առջև, ուրիշ ոչ մի տեղ: Եթե Ռոբերտ Քոչարյանը նամուս ունի, քաղաքական դաշտ չի վերադառնա: Ճիշտ է, նա օրենքով կարող է նման բան անել, սակայն Քոչարյանն էր, որ 2008 թվականի մարտի 1-ին հայ ժողովրդի աչքի առջև գնդակահարեց առնվազն 10 անմեղ զոհի: Նա նույնիսկ Հայաստանում ապրելու իրավունք և պատիվ չունի»,- ամփոփեց Սարգիս Քլոյանը:










































