Հնդկական ցամաքային զորքերում առաջին անգամ ծառայության կանցնի կին զինվոր: Այդ մասին հայտնում է Hindu թերթը` հղում անելով տեղի զինվորական աղբյուրներին:
ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ 35-ամյա Շանտի Տիգան ունի երկու երեխա: Նա Հնդկաստանում առաջին կինն է, ով կծառայի հնդկական 1.3 միլիոնանոց բանակում: Տիգան կծառայի Տարածքային բանակի երկաթուղային 969-րդ գնդում:
Նախկինում Տիգան երկաթգծում աշխատել է որպես սլաքավար, սակայն նրա երազանքն էր դառնալ զինվորական` չիմանալով որ հնդկական բանակում կանայք իրավունք չունեն ծառայելու: Շանտին քննության ժամանակ բոլորին զարմացրել է իր ֆիզիկական պատրաստականությամբ:
Հնդկաստանի Տարածքային բանակը (Territorial Army)
հնդկական ցամաքային զինված ուժերի հիմնական մասն է: Նրա պարտականությունների մեջ էր մտնում տարերային աղետների ժամանակ տեղական ադմինիստրացիային օգնելը, անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններին մասնակցելը: Տարածքային բանակի մեջ են մտնում նաև երկաթուղային, ռազմաբժշկական բաժինները, կապի ստորաբաժանումները:








































