ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Գազայի հատվածում իրադրությունը մեկ շաբաթվա ընթացքում կկարգավորվի: Ինչպես տեղեկանում է Reuters-ից, Թրամփն այս մասին հայտարարել է Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմակայանում լրագրողների հետ զրույցում:
«Գազայի շուրջ բանակցություններն ընթանում են, և ես հույս ունեմ, որ մենք կարգավորման կհասնենք առաջիկա շաբաթվա ընթացքում: Տեսնենք, թե ինչ կլինի», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով պաղեստինյան անկլավում հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքի մասին հարցին:







































