Thursday, 11 06 2026
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի երթուղային նոր ցանցի նախնական տարբերակը պատրաստ է

Մայրաքաղաքի հասարակական տրասպորտի հետ կապված սեպտեմբերի 27-ին անցկացված մոնիտորինգի արդյունքներն են ներկայացվել հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և վարչական շրջանների աշխատակիցների կողմից կատարվել են դիտարկումներ մայրաքաղաքի հասարակական տրասպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում:

Համապատասխանաբար ներկայացվել են դիտողություններ և առաջարկություններ հասարակական տրանսպորտի աշխատանքի և տեղ գտած թերությունների վերաբերյալ, որոնք ուսումնասիրվել և ամփոփվել են տրանսպորտի վարչությունում:

Ավտոբուսային երթուղիներում սպասարկումը հիմնականում գնահատվել է բավարար, առանձին երթուղիներում շարժակազմերի ոչ բավարար քանակի պատճառով շարժման միջակայքերը եղել են երկար. մասնավորապես 22, 32, 38 և 79 համարի ավտոբուսների դեպքում:

Արձանագրվել են նաև թերություններ. առկա են շահագործման ժամկետներն անցած (հիմնականում «ՌԱՖ» և «ԵՐԱԶ» մակնիշների), տեխնիկապես անսարք միկրոավտոբուսները, որոնք աշխատում են գերծանրաբեռնված վիճակում։ Առավոտյան «պիկ» ժամերին, փաստացի շահագործվող միկրոավտոբուսների քանակը չի բավարարում, ինչի հետևանքով էլ կանգառներում առաջանում են կուտակումներ: Առանձին շարժակազմերում գրանցվել է ոչ բավարար սանիտարական վիճակ, վարորդների կողմից ծխելու, ուղեսրահում երաժշտություն միացնելու, ընթացքի ժամանակ բջջային հեռախոսով խոսելու և այլ դեպքեր:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել մոնիտորինգի արդյունքում արձանագրված թերությունները վերացնելու և պատշաճ ուղևորափոխադրում ապահովելու ուղղությամբ, շեշտելով, որ հակառակ դեպքում երթուղիները շահագործող ընկերությունները կենթարկվեն պատասխանատվության:
Ելնելով մոնիտորինգի արդյունքներից` առաջարկվել է արագացնել մայրաքաղաքի հասարական տրասպորտի նոր երթուղային ցանցի ներդրման աշխատանքները, ինչի հիման վրա կկազմակերպվեն նոր մրցույթներ։ Արդյունքում երթուղիների մի մասում կշահագործվեն մեծ տեղատարողության ավտոբուսներ, իսկ միկրոավտոբուսների մասով զգալիորեն կբարելավվի թե տեխնիկական, թե սպասարկման որակը։

Զեկուցվել է նաև, որ երթուղային նոր ցանցը նախնական տարբերակով արդեն պատրաստ է և գտնվում է վերջնական քննարկման փուլում:
Անդրադառնալով մայրաքաղաքի` հատկապես դպրոցների, մանկապարտեզների և այլ ուսումնական հաստատությունների հարակից փողոցների գծանշման գործընթացին` նշվել է, որ հիմնական աշխատանքներն ավարտված են:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է վաչական շրջանների աշխատակազմերին` մեկ անգամ ևս ճշգրտել և համաձայնեցման ներկայացնել մայրաքաղաքի այն փողոցներն ու հատվածները, որտեղ հետիոտն անցումների գծանշման անհրաժեշտություն կա:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում աղբահանության գծով տնտեսվարող սուբյեկտների հետ մինչ օրս կնքվել է 11.141 պայմանագիր: Հավաքագրման ցուցանիշը կազմում է մոտ 70 տոկոս, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 7 տոկոսով:

Ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ հանձնարարվել է աջակցել համատիրություններին` բազմաբնակարան շենքերում մասնակի նորոգման աշխատանքների իրականացման համար: Միաժամանակ զեկուցվել է, որ մինչ օրս կատարվել է 73.924 քմ հարթ և 29.956 քմ թեք տանիքների նորոգում, ապակեպատվել է 8908 քմ տարածք, 469 մուտքերում տեղադրվել են նոր դռներ: Իրականցվել է նաև 12.595 գծմ ջրթափ խողովակների նորոգում, ջերմամեկուսացվել է 2140 գծմ խողովակ:

Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ձմռան նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով գույքագրել և ներկայացնել բազմաբնակարան շենքերի վիճակի վերաբերյալ ֆինանսական գնահատական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում