Thursday, 11 06 2026
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին

Քոչարյանը վերադարձի բարոյական և քաղաքական իրավունք ունի. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին:

– Պարոն Ծառուկյան, Единая Россия -ի համագումարին Ձեր մասնակցությունը և Մոսկվայում ունեցած հանդիպումները տարբեր մեկնաբանությունների և կանխատեսումների տեղիք են տվել: Ինչպես կբնութագրեք Ձեր հարաբերությունները ռուսական քաղաքական վերնախավի հետ:

– Ես, որպես ԲՀԿ նախագահ, մասնակցում էի Единая Россия-ի համագումարին՝ ռուսական կողմի հրավերով, և այստեղ ոչ մի զարմանալի բան չկար, որովհետև դուք գիտեք, որ ԲՀԿ-ի հիմնական գործընկեր-կուսակցությունը Ռուսաստանում հենց Единая Россия-ն է: Եվ ես կարծում եմ, որ մեր երկու կուսակցությունների լավ հարաբերությունները միմիայն կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների է՛լ ավելի զարգացմանը:

– Իսկ ի՞նչ եք կարծում, ինչո՞վ էր պայմանավորված Պուտինի վերադարձը, և ի՞նչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա:

– Ռուսական քաղաքական վերնախավի համար դա անսպասելի իրադարձություն չէր, քանի որ բոլորն են հասկանում, որ հենց նրա ժամանակ էր, որ Ռուսաստանը դուրս եկավ 90-ականներից եկած խորը ճգնաժամից, և կարողացավ կանգնեցնել չեչենական պատերազմը` կայունությունը վերականգնելով այդ երկրում: Ինչ վերաբերում է մեզ, ապա ես կարծում եմ, որ նրա վերադարձը միմիայն դրական ազդեցություն կունենա մեզ համար, թե՛ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, և թե՛ ղարաբաղյան խնդրի կարգավորման տեսակետներից:

– Շատերը Պուտինի վերադարձի հետ կապում են նաև Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը մեծ քաղաքականություն, որն, ի դեպ, չբացառեց նաև 2-րդ նախագահը` իր վերջին հարցազրույցում: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Ես զարմանում եմ, որ անկախության 20-րդ տարեդարձը նշող հասարակությունը այդպիսի պարզունակ հետևություններ է անում: Կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք հոգեբանորեն էլ մեզ անկախ զգանք, հակառակ դեպքում՝ լիարժեք պետականություն չենք կառուցի: Իսկ ինչ վերաբերում է 2-րդ նախագահի հնարավոր վերադարձին, ապա նա դրա բարոյական և քաղաքական իրավունքն ամբողջովին ունի:

– Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները գործող նախագահի հետ:

– Շատ նորմալ և աշխատանքային:

– Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այն երկխոսության գործընթացին, որը տեղի է ունենում ՀԱԿ-ի և իշխանությունների միջև:

– Ես կարծում եմ, որ երկիրը ցնցումներից զերծ պետք է պահել: Ես ողջունում եմ և գործող նախագահին, և 1-ին նախագահին, որ երկրի կայունությունը կարողացան վեր դասել ամեն ինչից, և մեզ մոտ չկրկնվեցին ոչ ադրբեջանական, ոչ էլ վրացական սցենարները: Հիշենք, թե այդ երկրները երբ կորցրեցին իրենց տարածքները…

– Երկրում առկա է մի տեսակ հոռետեսական մթնոլորտ, շատերը հեռանում են երկրից, մյուսները նյարդայնացած են, և այս ամենը տեղափոխվում է քաղաքական դաշտ: Ինչպե՞ս կարելի է փոխել այս իրավիճակը:

– Դուք ճիշտ նկատեցիք, մենք դարձել ենք նյարդային և դառնացած ազգ: Բնականաբար, այս վիճակը պետք է փոխել: Պետք է փոխել վիճակը մեր քաղաքական, հասարակական դաշտում: Ատելությունն իրար նկատմամբ պետք է փոխարինվի հանդուրժողականությամբ և հարգանքով միմյանց նկատմամբ: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ առանց համախմբման չենք կարող այս վիճակից դուրս գալ: 2012 թվականը պետք է դառնա Հայաստանի համար լավատեսության, իրար նկատմաբ հարգանքի, բարգավաճման տարի:

– Իսկ ի՞նչ է պետք դրա համար:

– Շատ քիչ բան, մեր պրոբլեմների 20- 25 %-ը գտնվում է մակերեսի վրա: Ուղղակի պետք է տնտեսությունը զարգացնել ոչ թե պարզունակ «գրքային» սխեմաներով, այլ իրական կյանքի փորձը հաշվի առնելով: Մարդիկ այսօր վատ են ապրում, էլ ինչու ենք մենք լրացուցիչ արհեստականորեն վատթարացնում նրանց պայմանները: Հայ մարդը պետք է կարողանա ընտանիք կազմել, տուն պահել: Հայերը ամբողջ աշխարհին ապացուցել են, որ գործունյա են: Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում հայերը հիմնականում գործարար են, աշխատասեր: Մենք էլ Հայաստանում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մարդը մնա Հայաստանում, աշխատի, ոչ թե այնքան նեղենք, որ թողնի նեղացած գնա երկրից: Դրա համար անհրաժեշտ է մեր աշխատող մարդկանց ձեռքերն ազատ թողնել: Պետությունն այսօր դեռ շատ բան չի կարող անել, որովհետև այդքան հարուստ չէ: Սակայն գոնե պետք է չխանգարի նաև կրպակի տիրոջը, խանութի առևտրականին, փոքր արտադրամաս ունեցողին, որ նրանք ոտքի կանգնեն, կայանան և իրենց հարկերով հարստացնեն նաև պետությունը: Իսկ եթե ձու բերող հավին մորթենք, այլևս ձու էլ չի լինի: Մի՞թե ակնհայտ չէ այս ամենը:

– Ի ՞նչ եք անում Դուք` մարդկանց կյանքը թեթևացնելու համար:

– Նախ՝ ասեմ, որ սա մեկ մարդու խնդիրը չէ, մարդկանց կյանքի որակը կրկին փոխելու համար պետական մոտեցում է պահանջվում: Իսկ իմ կողմից նշեմ, որ ես անընդհատ հանդիպումների և շփման մեջ եմ հասարակության ամենալայն շերտերի հետ: Դրանք չափազանց կարևոր և հեռանկարային հանդիպումներ են: Հաշվի առնելով այսօրվա սոցիալական ծանր իրավիճակը` ես մեծացրել եմ աջակցությունս «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, ընդլայնել ենք ծրագրերը, և գոնե այդպես փորձում ենք օգնել մարդկանց:

– Ինչպե՞ս եք պատրաստվում գալիք խորհրդարանական ընտրություններին:

– Ես նշեցի, որ մեր երկրում վիճակը այնպիսին է, որ ոչ ոք միայնակ չի կարող Հայաստանը դուրս բերել այս իրավճակից: Մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է ոչ թե մեխանիկական, այլ բովանդակային համախմբում, և այդ իմաստով մենք չպետք է փնտրենք ներքին թշնամիներ: Կոնկրետ «Բարգավաճ Հայաստանն» իր առջև խնդիր է դրել այդ համախմբողի դերը ստանձնել, որպեսզի 2012 թվականին մենք իրավամբ կարողանանք դնել նոր Հայաստանի բարգավաճման հիմքը:

– Գալիք ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է միայնա՞կ մասնակցել, թե՞ կոալիցիայի միասնական ցուցակով:

– Ես մի քանի անգամ նշել եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» միայնակ է գնալու ընտրություններին` ձևավորելով սեփական ցուցակը: Մյուս կողմից՝ ես կրկին ուզում եմ շեշտել, որ այս վիճակից դուրս գալու համար երկրին անհրաժեշտ է ավելի մեծ կոնսոլիդացիա, համախմբում, քան նույնիսկ այսօրվա կոալիցիան է: Հավատացեք, որ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ չեն լինի թշնամիներ և հակառակորդներ: Եվ կոնկրետ ես համոզված եմ, որ սա է իրականությունը և շարժվելու եմ հենց այդ սկզբունքով:

– Պարո՛ն Ծառուկյան, ո՞ւմ է պաշտպանելու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում:

– Սկզբում խորհրդարանական ընտրություններն են: Դա հիշե՛ք: Ի դեպ, ես այս հարցին, ամիսներ առաջ կեսկատակ-կեսլուրջ պատասխանել եմ․ «այդ մասին հաջորդ դասին»: Պատասխանը մնում է ուժի մեջ:

Աղբյուր` zham.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում