Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Գալստանյանը երկու ամսով կալանավորել է. տեղեկացրել է նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ պաշտպանների թիմը բողոքարկելու է որոշումը։
Դատարանը բավարարել է նաև ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին, ԼՂ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ արքեպիսկոպոսի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, Արա Ռոստոմյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։









































