Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատին ավելացավ նաև Ռաֆայել Լեմկինի հուշաքարը

«Ցեղասպանություն» եզրույթի հեղինակ, միջազգային իրավունքի ականավոր գործիչ Ռաֆայել Լեմկինի ծննդյան օրը Ծիծեռնակաբերդում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատում ամփոփվեց անվանի գիտնականի և իրավապաշտպանի Նյու Յորքի գերեզմանոցից բերված հողով սափորը և տեղադրվեց նրա անվամբ հուշաքար։ Հունիսի 24-ին նշվում է Ռաֆայել Լեմկինի ծննդյան 125-ամյակը։

Սա հարգանքի և երախտագիտության տուրք է գիտնականի հիշատակին, որն աշխարհում առաջինն է ձևակերպել, բնորոշել և հիմնավորել մարդկանց՝ ազգային պատկանելության հատկանիշով հետապնդելու և սպանելու զազրելի հանցագործությունը։ Հատկանշական է, որ այդ տուրքը մատուցվեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի թվականին։

Ռաֆայել Լեմկինի ջանքերով 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունվել է ցեղասպանությունների կանխարգելմանը և այդ հանցագործությունների համար պատժելուն միտված միջազգային առաջին կոնվենցիան։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն իր խոսքում ընդգծեց, որ սա երախտագիտության դրսևորում է Ռաֆայել Լեմկինի հիշատակին՝ հայ ժողովրդի ողբերգության պատմական ըմբռնման գործում ունեցած ներդրման համար։

«Նա այն մարդն էր, ով կարողացավ մեկ բառով արտահայտել հայերի ապրած ողջ սարսափը և դնել արդարության համար միջազգային պայքարի հիմքը»,- նշեց Էդիտա Գզոյանը՝ հավելելով, որ Լեմկինի գործունեությունը խորը հետք է թողել հայ ժողովրդի պատմությունում։

Արարողության ընթացքում բանախոսություններով հանդես եկան Վիտոլդ Ռեպետովիչը և Նարեկ Պողոսյանը:

Դեռևս այս տարվա ապրիլին Էդիտա Գզոյանն ասուլիսում տեղեկացրել էր, որ 2025 թվականին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատին հավերժացվելու է նաև ֆրանսիացի ադմիրալ Լուի դե Ֆյուրնեի անունը, որի շնորհիվ փրկվել էր Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությանը մասնակցած շուրջ 4000 հայ։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի 100 մետրանոց բազալտե Հուշապատի մի հատվածի վրա փորագրված են անվանումներն ավելի քան հինգ տասնյակ մեծ ու փոքր քաղաքների ու բնակավայրերի, որոնց բնակչությունը կոտորածների ու տեղահանությունների է ենթարկվել Օսմանյան կայսրությունում։

1996 թվականից Հուշապատում ամփոփվում են Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնած այլազգի հասարակական, քաղաքական գործիչների և մտավորականների գերեզմանոցներից վերցված հողով սափորները և տեղադրվում են նրանց անվամբ հուշաքարեր։ Այստեղ կան Ֆրիտյոֆ Նանսենի, Բենեդիկտոս XV-ի, Ջակոմո Գորինիի, Անատոլ Ֆրանսի, Ջեյմս Բրայսի, Յոհաննես Լեփսիուսի, Ֆրանց Վերֆելի, Արմին Վեգների, Հենրի Մորգենթաուի, Հեդվիգ Բյուլի, Ֆայեզ ալ Ղուսեյնի, Կարեն Եփփեի, Յակոբ Կյունցլերի, Բոդիլ Բյորնի, Մարիա Յակոբսենի, Ալմա Յոհանսոնի, Կլարա Բարտոնի անվանական հուշաքարերը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում