ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն Ազգային ժողովում հոկտեմբերի 3-ին ունեցած ելույթում անդրադարձել է ուսուցիչների որակավորման խնդրին:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ուսուցիչների բակալավրիական աստիճանի ապահովումը պետք է առաջնային խնդիր դառնա, իսկ միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները իրավունք ունեն աշխատել մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը:
Նախարարը նկատել է, որ մինչև նշված ժամկետը միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները կարող են ընդունվել մանկավարժական բուհերի հեռակա բաժիններ, բարձրացնել որակավորման իրենց աստիճանը, ինչից հետո միայն հնարավորություն կունենան աշխատել դպրոցներում:










































