Դանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ կառավարությունը հարկ է սահմանել անառողջ սննդի վրա: Ինչպես գրում է բրիտանական The Independent թերթը, այդպիսին է համարվում ճարպով հարուստ սնունդը՝ կաթը, պանիրը, պիցցան, կարագը, վերամշակված սննդամթերքները:
Այսպես առողջապահության նախարարությունը փորձում է կրճատել յուղոտ մթերքների օգտագործումը երկրում և առաջիկա 10 տարում կյանքի միջին տևողությունն ավելացնել 3 տարով: Այսուհետև ճարպով հարուստ սննդի յուրաքանչյուր կիլոգրամի համար կգանձվի 16 կրոն հարկ: Դանիայի բնակիչներն արդեն սկսել են թանկացող մթերքների պաշարներ կուտակել:
Անկախ փորձագետները, սակայն, կարծում են, որ ավելի արդյունավետ կլիներ, եթե սահմանափակում դրվեր աղի և շաքարավազի օգտագործման վրա:











































