Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Լիբանանի շիա «Հեզբոլլահ» կազմակերպությանը զգուշացրել է զերծ մնալ իր երկրի դեմ ցանկացած թշնամական գործողություններից։ Նա սպառնացել է, որ եթե «Հեզբոլլահ»-ն աջակցի Իրանին, այն կարող է ոչնչացվել։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
««Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը դասեր չի քաղում իր նախորդների հետ կատարվածից և սպառնում է գործել Իսրայելի դեմ՝ համաձայն Իրանի բռնապետի հրամանի: Ես խորհուրդ եմ տալիս լիբանանյան պրոքսիին զգույշ լինել և հասկանալ, որ Իսրայելը կորցրել է համբերությունն իրեն սպառնացող ահաբեկիչների նկատմամբ: Եթե ահաբեկչություն լինի, «Հեզբոլլահ» չի լինի», – գրել է Կացը X-ում:









































