Իսրայելի հարվածը Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքի հիվանդանոցին միջազգային իրավունքի խախտում է և պատերազմական հանցագործություն։ Այս մասին X սոցիալական հարթակում գրել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իսրայելական ագրեսորները թիրախավորել են Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահի Ֆարաբի հիվանդանոցը: Հարձակումները հիվանդանոցների և բնակելի թաղամասերի վրա, որոնք, ըստ տեղեկությունների, իրականացվել են նրանց պաշտպանության նախարարի հրամանով, միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և պատերազմական հանցագործություն», – գրել է նա:








































