Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ն վաղը հերթական դիտարկումն է անցկացնելու հայ-ադրբեջանական շփման գծում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ դիտարկումն անցկացվելու է Տերտերի շրջանում։ Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացնելու են Ադրբեջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կոորդինատոր Իմրե Պալատինուսը, դաշտային օգնական Խրիստո Խրիստովը և բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Վլադիմիր Ռեզնիկովը։
Հայկական կողմից այն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչն ու Վիլյամ Պրայորը և բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Մայքլ Օ’Քոնորը։