Thursday, 11 06 2026
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար

Արտաքին աշխարհն այս անգամ չի ների նրան, ով կփորձի կրկնել Մարտի 1-ը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

– Տիկի՛ն Սարգսյան, Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած շուրջօրյա նստացույցերի արդյունքում կարելի՞ է ենթադրել, որ շուրջօրյա հանրահավաքները նաև նպատակ ունեն ճնշումներ գործադրել իշխանությունների վրա՝ Կոնգրեսի հետ նոր որակի երկխոսություն սկսելու համար:

– Ես կարծում եմ, որ երկխոսությունը շատ կարևոր մշակույթ է, որ այսօր մտել է մեր քաղաքական կյանքի մեջ և որպեսզի այդ մշակույթը շարունակական և ընդունելի լինի, ապա պիտի կարողանանք այն ավարտին հասցնել և այդ մշակույթի արդյունքում, ելնելով երկրի ու ժողովրդի շահերից, իշխանությունն ու ընդդիմությունը կարողանան պայմանավորվել ու իրականացնել այն պահանջները, որոնք վեր է հանել ընդդիմությունը` ելնելով ժողովրդի պահանջներից: Այդ իմաստով, այո, շուրջօրյա հանրահավաքների նպատակը իշխանությունների վրա ճնշումներ գործադրելն է, քանի որ բանակցային գործընթացի արդյունքում մենք տեսանք, որ իշխանությունն առանձնապես հակված չէ գնալու որևէ զիջումների, և իրենց կողմից երկխոսության մասնակցելն ավելի շատ իմիտացիոն բնույթ էր կրում, քան գործնական ինչ-որ քայլեր ձեռնարկել: Հետևաբար, ժողովրդի ակտիվ մասնակցությունը և քաղաքական գործընթացում դերակատարության բարձրացումը շատ կարևոր է, և, ինչի արդյունքում, վստահ եմ, որ ի վերջո իշխանությունը կհասկանա, որ ինքը այս երկրում իշխանություն է, թեկուզ՝ անօրինական, և պետք է գնա զիջումների՝ այս երկրի ու ժողովրդի համար:

– Այսինքն, շուրջօրյա նստացույցերը լինելու են այն անհրաժեշտ ճնշման լծակը, որը ստիպելու է իշխանություններին գնալ անհրաժեշտ զիջումների:

– Շուրջօրյա հանրահավաքներով մենք նպատակ ունենք վերջիվերջո իշխանության գիտակցությանը հասցնել այն միտքը, որ երկրում բարեփոխումներն անհրաժեշտ են, և դա ժողովրդի պահանջն է, ժողովրդի սահմանադրական իրավունքը, և իրենք պարտավոր են գնալու զիջումների և արտահերթ ընտրություններով բավարարել ժողովրդի սահմանադրական պահանջը:

– Իսկ երկխոսությունը, Ձեր կարծիքով, կվերսկսվի՞:

– Չեմ բացառում, որովհետև դա բխում է նախևառաջ իշխանության շահերից, և եթե նրանք չգնան զիջումների, ապա այլևս անհնար կլինի վերահսկել քաղաքական գործընթացը, որովհետև ժողովրդի մեծ մասը սոցիալական ծանր պայմաններում է գտնվում, ճամպրուկային տրամադրության մեջ է կամ կանգնած է Ազատության հրապարակում: Երկու դեպքում էլ դա ողբերգություն է և մեր ազգային շահերի ոտնահարում, քանզի մի հարց է, երբ երկիրը լքում են սոցիալական պայմաններից ելնելով, բայց երբ երկիրը լքում են արդարության բացակայության պատճառով, ապա դա արդեն մեծ ողբերգություն է, և մեր անկախությունն ու պետականությունը վտանգված է, հետևաբար օր առաջ պետք է կանխել դա ու օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ, որպեսզի քիչ թե շատ բավարարվեն ժողովրդի պահանջները:

– Տիկի՛ն Սարգսյան, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց շուրջօրյա հանրահավաքների անցկացման վերաբերյալ, նա նաև նշեց, որ մեկ շաբաթից հետո կորոշվի, թե արդյոք դրանք շարունակվելո՞ւ են, թե՝ ոչ: Ձեր կարծիքով, ո՞րն է լինելու այն պայմանը, որի դեպքում Կոնգրեսը կդադարեցնի շուրջօրյա հանրահավաքները:

– Ես չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, սակայն ավելի քան համոզված եմ, որ մեկ շաբաթվա ընթացքում բավականին հստակություն կմտնի իշխանություն-ընդդիմություն հատվածում, որից հետ կմտածենք շարունակության մասին: Երկու դեպքում էլ մենք մեր անելիքն ունենք և, ես կարծում եմ, որ բոլորը համոզվեցին, որ ՀԱԿ-ը հետքայլ չի անելու, որովհետև այն նպատակները, որը մենք հետապնդում ենք, բխում են մեր երկրի շահերից:

– Այսինքն, մեկ շաբաթը բավակա՞ն է իշխանությանը՝ անհրաժեշտ զիջումների գնալու համար:

– Կարծում եմ, որ շուրջօրյա հանրահավաքները բավարար հիմք են և, միանշանակ, օր օրի աճելու է մասնակիցների քանակը, հետևաբար՝ այն պետք է իշխանություններին լուրջ մտածելու տեղիք տա:

– Իսկ արտաքին աշխարհի աջակցության սպասելիքներ ունի՞ Կոնգրեսը:

– Մենք նախևառաջ հույս ենք դրել սեփական ուժերի վրա և շատ լավ կլինի, որ մենք ինքներս կարողանանաք լուծել մեր խնդիրները, և արտաքին աշխարհը որևէ միջամտություն չանի մեր երկրի քաղաքական զարգացումներում: Բայց, սովորաբար, երբ արտաքին աշխարհը տեսնում է ժողովրդի ակտիվությունը, ապա այն որոշակի ճնշումներ է գործադրում իշխանությունների վրա: Այդուամենայնիվ, մեր նպատակն է առավելագույնս պահպանել մեր անկախությունը և փաստել, որ մենք անկախ երկիր ենք, ու կարող ենք մեր խնդիրները ներսում ինքներս լուծել: Կարծում եմ, արտաքին աշխարհը, տեսնելով ժողովրդի աճող ճնշումը, կաջակցի ոչ թե Կոնգրեսին, այլ ժողովրդին: Ամեն դեպքում, մենք հաշվում ենք մեր քայլերը, իսկ թե արտաքին աշխարհը ինչպես կվերաբերվի դրան, իր խնդիրն է և Հայաստանի իշխանության: Մենք լուծում ենք մեր երկրի ու մեր ժողովրդի հարցերը:

– Տիկի՛ն Սարգսյան, կա գնահատական, որ քաղաքական դաշտ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հարցում Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը համընկնում են, և Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքները սկսեցին հենց այն ժամանակ, երբ Քոչարյանը հայտ ներկայացրեց վերադառնալու: Կարելի՞ է ասել, որ ՀԱԿ-ի նստացույցը նաև նպատակ ունի կանխելու Քոչարյանի վերադարձը:

– Ես ընդհանրապես բացառում եմ այդ թեման, մեր որևէ գործողություն պայմանավորված չէ Քոչարյանի վերադարձով: Ավելին, ես նաև բացառում եմ, որ Քոչարյանն այդ հնարավորությունն ունի, քանզի նա չունի ժողովրդի վստահության քվեն և դիտարկվում է ժողովրդի կողմից որպես սեփական ժոցովրդի դեմ հանցագործություն կատարած մեկը: Կարծում եմ՝ ոչ ոք դեռ չի մոռացել Մարտի 1-ի իրադարձությունները, և դա ընդհանրապես մեր պատմության ամենարյունոտ էջերից է, որը տարիներ շարունակ հիշվելու է: Քոչարյանը երկրում չունի այն կշիռը, որով կառուցվի ներքին քաղաքականությունը:

– Իսկ չկա՞ մտավախություն, որ սեփական իշխանությունը պահպանելու համար իշխանությունները պատրաստ կլինեն կրկնել Մարտի 1-ը:

– Ես կարծում եմ, որ իշխանությունը վաղուց արդեն այդ ռեսուրսը սպառել է, և այսօր ավելի շատ է կախված արտաքին աշխարհի կարծիքից ու վերաբերմունքից, քան ընդդիմությունը, իսկ արտաքին աշխարհն այս անգամ պարտավոր կլինի չներել այն մարդուն, ով կփորձի Մարտի 1-ի նման ճնշել ժողովրդի ըմբոստությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում