Ելույթ ունենալով Ազատության հրապարակում` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, դիմելով ժողովրդին, ասաց, որ պատրաստ են մինչև վերջ գնալ: «Սկսելով շուրջօրյա հավաքներ` օբյեկտիվորեն ստեղծվում է քաղաքական շատ լարված իրավիճայկ Հայստանում»,- ասաց նա:
Նա իր ելությում մի պարզաբանում արեց, որ այնքան էլ ճիշտ չի հասկացվել իր ասած խոսքերը երկխոսության մասին: «Շատերը հասկացել են, որ մենք իշխանություններին պարտադրում ենք երկխոսություն: Այդպիսի բան բացարձակ չկա: Մենք ուղղակի, հասկանալով, որ երկրում ստեղծվել է քաղաքական լարված իրավիճակ, ուղղակի ասում ենք, որ ստեղծված իրավիճակի լիցքաթափման համար ստեղծել ենք ու պատրաստ ենք օգտագործել նրանց հետ հարաբերվելու շփման երեք խողովակ…: Ուզում են` երկխոսեք, չէ՝ մենք մեր անելիքը գիտենք», -ասաց նա:
Նա դարձյալ շեշտեց, որ ՀԱԿ-ը երբեք կոչ չի անի բռնության, իսկ ռեժիմին պետք է այս քաղաքական գործընթացը տեղափոխել բռնության դաշտ, քանի որ կարող է ստեղծել քաոսիկ իրավիճակ: Նրա խոսքով` «մենք նրանց այդ հաճույքը չենք պատճառի»:
Զուրաբյանը շեշտեց, որ ոստիկանությունը փակել է բոլոր ճանապարհները` զրկելով բնակչությանը տեղաշարժվելու իրավունքից:
«Ռեժիմն ամեն ինչ փորձելու է՝ խափանել ակցիաները, խաթարել միջոցառումների խաղաղ բնույթը: Դրա համար նրանք ամեն ինչի ընդունակ են` կուղարկեն սադրիչների, մարդկանց, որոնք կմտնեն որպես ցուցացարներ մեր շարքրեը, մեր վրանները: Միայն կարգապահությամբ կարող ենք այս ամենի դեմն առնել»,- ասաց նա:
Վրանաբնակներին կոչ արեց` ամեն վրանի շուրջ 24-ժամյա հերթապահություն սահմանել, որը վերահսկի կոնկրետ վրանի շուրջ կատարվող իրադարձությունները: «Մենք այդ մարդկանց կվնասազերծենք ու նրանց կհանձնենք ոստիկանությանը»,- նշեց Զուրաբյանը:








































