Reuters-ի հաղորդմամբ` ԱՄՆ նախագահի թեկնածու` հանրապետական Ռիկ Պերրին, անհրաժեշտ է համարում ռազմական ճանապարհով պայքարել Մեքսիկայում առկա թմրամաֆիայի դեմ:
Մինչ այդ Պերրին կողմ էր, որպեսզի ավելի ուժեղացվի Մեքսիկայի սահմանին կանգնած սահմանապահների խումբը` դեպի ԱՄՆ թմրանյութերի ներթափանցման և անօրինական ներգաղթողների դեմ պայքարելու համար:
ԱՄՆ-ն Մեքսիկային է հատկացրել 1 մլրդ դոլար թմրամաֆիայի դեմ պայքարելու համար, բայց, այնումենայնիվ, հարևան երկիրը դեմ է ամերիկացիների ռազմական ներկայությանը իր տարածքում: