Thursday, 11 06 2026
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանությունը ցանկանում է հունից հանել խաղաղ ցուցարարներին

«Ոստիկանությունը, հնարավոր է, հիմք է նախապատրաստում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար, ինչպես դա արեց 2008 թ. փետրվար-մարտ ամիսներին»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի
նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը` խոսելով երեկ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մասին:

Նշենք, որ հաղորդագրության մեջ ասվում է, որ Ազատության հրապարակում ընթացող շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցն անօրինական են, և դրա մասնակիցները ենթակա են օրենքով նախատեսված պատասխանատվության, եթե օրենքով սահմանաված կարգը կամ այլոց իրավունքները խախտեն:

Մեկնաբանելով ոստիկանության հաղորդագրության այս հատվածը` Վ. Հարությունյանն ասաց, որ երևի «այլոց իրավունք խախտել» նշելով՝ ոստիկանությունը նկատի ունի, որ նստացույցը, հնարավոր է, խանգարի Ազատության հրապարակի անցորդներին կամ պարզապես քաղաքացիներին:

«Այսինքն` ցանկացած պահի կարող են ասել, որ տեղադրված վրանները խանգարում են քաղաքացուն, ով զբոսնում է հրապարակով, իբրև թե խոչընդոտում են այդ քաղաքացու սահմանադրական իրավունքը: Սա կարող են ընդունել, որպես հիմք և իրականացնել այն, ինչ արեցին 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին` հարձակվել խաղաղ ցուցարարների վրա»,- մեկնաբանեց իրավապաշտպանը` հնարավոր համարելով մեկ այլ վարկած ևս: Նրա կարծիքով` այստեղ խոսքը ոչ թե օրենքի մասին է, այլ ոստիկանության և խաղաղ ցուցարարների փոխհարաբերությունների:

«Մշտապես հրապարակում բարձրախոսով նախազգուշացումներ տարածելով` փորձում են մարդկանց նյարդերի վրա ազդել, ոստիկանության նպատակը ոչ թե օրենքին համապատասխան գործողություններ կատարելն է, այլ ցուցարարներին հունից հանելը: Միայն այն, որ շրջակա սրճարանների աշխատանքը սահմանափակվեց, որպեսզի ցուցարարները չկարողանան սուրճից օգտվել և որևէ բան ուտել…, փակվել են անգամ տարածքի զուգարանները, որ ցուցարարները չկարողանան օգտվել: Այս ամենն ապացուցում է, որ ոստիկանության և ՀՀ իշխանությունների գործողությունները ոչ թե օրենքին հետևելն է, այլ մարդկաց պարզապես նյարդային և անհարմար կացության մեջ դնելը»,- ասաց իրավապաշտպանը: Սակայն նա նաև նշեց, որ, ըստ գործող օրենքի, ոստիկանությունն իրավունք ունի ցրել նստացույցը, բայց այս դեպքում խոսքը օրենքի ճիշտ իրացման մասին չէ:

Ըստ Վ. Հարությունյանի` ՀՀ քաղաքացին իրավունք ունի ըմբոստանալու և Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքներն իրականացնելու: «Որևէ բռնի գործողություն իշխանության կողմից արդարացում չի ունենա»,- ընդգծեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում