Այսօր առավոտյան ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը շրջել է Ազատության հրապարակում և զրուցել նստացույցի մասնակիցների հետ: Նա հետաքրքրվել է մարդկանց առողջական վիճակով: Այդ պահին ոստիկանները կրկին բարձրախոսով նախազգուշացրել են, որ հասարակական կարգի խախտման դեպքում իրենք իրավասու են ցրել խաղաղ հավաքը:
Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մի քանի իրավապաշտպաններ ասել են, որ վրաններում խաղաղ նստացույց անցկացնելն իրավունքի խախտում չէ` նշելով, որ խախտում է հասարակական զուգարանների փակումը, որը հակասում է խաղաղ հավաք իրականացնելու և ազատ արտահայտվելու իրավունքին:
Նշենք նաև, որ ժամը 12-00-ից սկսած՝ մարդիկ գալիս են Ազատության հրապարակ:









































