Sunday, 07 06 2026
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ճոյտը իր Աստծուց չի վախենում, ուր մնաց Մանվելից վախենա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը` Ճոյտը:


 – Պարոն Հակոբյան, տևական ժամանակ է քաղաքականության մեջ չեք, այս ընթացքում ինչո՞վ եք զբաղվում:


 – Բնականոն իմ աշխատանքներով: Տղաներս բիզնեսներ ունեն, և ես նրանց խորհուրդներ եմ տալիս, իմ փորձով և հնարավորություններով փորձում եմ օգնել, աջակցել, սովորեցնել իրենց: Հատկապես այն դեպքում, երբ նրանք երիտասարդներ են:


 – Իսկ խոսքը ի՞նչ բիզնեսների մասին է:


 – Տարբեր բիզնեսներ են` սպասարկման և շինարարական:


 – Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:


 – Առաջիկայում տեսնենք` քաղաքական ինչ զարգացումներ տեղի կունենան, և «Հանրապետական» կուսակցությունը իր կուսակցականներից ում կցանկանա մարզերում տեսնել, և այդտեղից էլ կորոշենք, թե մենք ինչ քայլեր պետք է կատարենք:


 – Ինչպես հասկացա` Դուք շարունակում եք «Հանրապետական» կուսակցության անդամ մնալ: Այնինչ տևական ժամանակ խոսակցություններ են շրջանառվում, որ Դուք ցանկանում եք անդամագրվել կամ արդեն անդամագրվել եք ՕԵԿ-ին:


 – Ո՛չ, նման բան տեղի չի ունեցել, ես երբեք այլ կուսակցության անդամ չեմ եղել: Ես միայն եղել եմ «Հանրապետական» կուսակցության անդամ և մինչև այսօր էլ այդ կուսակցության անդամ եմ:


 – Մենք ՕԵԿ-ից ինֆորմացիա ունենք, որ Ձեր տղաներից մեկը հաստատ ՕԵԿ անդամ է:


 – Այո, իմ մեծ տղան ՕԵԿ անդամ է, իր ընկերները ևս ՕԵԿ անդամ են: Նա ինձ առաջարկեց որպես ՕԵԿ անդամ` անդամագրվի և ՕԵԿ գաղափարները կիսի, ես ասացի` տղա ջան, եթե դու ցանկություն ունես մտնել քաղաքականություն, մտի, շփվի, հասկացի: Միաժամանակ, ես նրան ասացի, որ շատ հնարավոր է, որ շատ շուտ էլ հիասթափվես, որովհետև դու երիտասարդ ես, ու քաղաքականությունը մի տեսակ օրենքներ չունի: Ավելի շատ երիտասարդներին կվանի իրենցից, քանի որ այդ անօրինականությունները, ոչ ճիշտ քաղաքական ուղղվածությունները, որոնք որ մենք ունենք, երիտասարդները ավելի զգայուն են, շուտ են վրդովվում: Ես դա զգացել եմ ոչ միայն իմ տղայի մեջ, այլ` ընդհանրապես, մեր սերունդը մի տեսակ ավելի հանդուրժող է:


 – Ինչպես հասկացա` Դուք քաղաքականությունից ամենևին էլ չեք հիասթափվել և պատրաստ եք առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրել ձեր թեկնածությունը:


 – Ես չեմ հիասթափվել քաղաքականությունից, քանի որ քաղաքականությունը իմ մոտ դա պարտադիր աշխատանք է, պարտադիր: Ես առանց քաղաքականության երբեք չեմ կարող մնալ, քանի որ ինքս 1991թ.-ից եղել եմ քաղաքականության մեջ, իմ բոլոր ճանապարհները անցել եմ փոքր քայլերով: Սկզբում եղել եմ քաղաքային սովետի դեպուտատ, հետո մի քանի անգամ եղել եմ քաղաքային սովետի ավագանու անդամ, հետո նոր` 99թ.-ից դարձել եմ ԱԺ պատգամավոր: Ընտրվել եմ և այդ ընտրությունը շատ բարդ և դժվարին ճանապարհով եմ անցել, քանի որ Վազգեն Սարգսյանը կոնկրետ ուներ այլ թեկնածու և ցանկանում էր նրան ընտրել: Կփորձեմ առաջադրել իմ թեկնածությունը, կփորձեմ: Կփորձեմ իմ գաղափարները, իմ ամբողջ հնարավորությունները, այն գիտելիքները, որը ես ձեռք եմ բերել իմ աշխատած այս 8 տարիների ընթացքում, նորից օգտագործել ի շահ մեր պետության, ի շահ մեր ժողովրդի:


 – Որոշ աղբյուրների փոխանցմամբ` Դուք եք ինֆորմացիա տարածում, թե Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկանում են առաջադրվել, քանի որ վախենում եք, որ նրանց առաջադրման դեպքում Դուք ընտրվելու շանսեր չեք ունենա:


 – Ես առաջին հերթին իմ Աստծուց չեմ վախենում: Մարդիկ կան, որ Աստծուց էլ են վախենում, ես ասում եմ, որ Աստծու հետ կարամ միշտ կռիվ անեմ: Էտի միշտ հիշեք ու իմացեք: Երկրորդ` ես որևիցե բան Մանվել Գրիգորյանի հետ կապված ոչ տարածել եմ, ոչ էլ ուզում եմ տարածել: Եթե բան կա ասելու` թող իրենք ասեն, եթե ցանկանում են մամուլով, իսկ եթե այլ ճանապարհ` այլ ճանապարհներով: Իսկ եթե ես ինչ-որ բան ուզենամ ասել` համոզված եղեք, որ ես անձամբ կասեմ ու իմ անուն-ազգանունը տակը գրված կլինի: Ես դրա կողմնակից չեմ, որ թաքուն, այլ ճանապարհով կամ էլ չգիտեմ` այլ ձևերով: Եթե ես մի բան ասում եմ` անձամբ ու դա ասում եմ հեռուստատեսությամբ, եթերների ժամանակ կամ թերթերի միջոցով: Եթե իմ անուն-ազգանունը չկա գրված մի տեղ կամ իմ հարցազրույցը չի, ուրեմն ով ինչ ասում ա, հիմար մարդիկ են: Ով ինձ ճանաչում ա, գիտեն, որ ես այդքան համարձակություն ունեմ, որ ցանկացածի վերաբերյալ, եթե այլ կարծիքի եմ` հայտնեմ: Անկախ այն բանից, թե այդ մարդը ով է: Իսկ իմ ուզածը արդար և թափանցիկ ընտրություններն են: Ես կուզենայի նմանվեինք մի փոքր եվրոպական երկրի, որտեղի մեր իշխանությունները ու բնակչությունը չասեն, որ մենք կիսագրագետ, կիսազարգացած պետություն ենք: Իսկ ընտրություններից է կապված մեր տուրիզմի զարգացումը, ներդրումների համակարգը: Ո՞վ կցանկանա ներդրում կատարել մի երկրում, որտեղ բացակայում է այդ ամենը: Ես կուզենայի, որ մեր իշխանության ղեկավարները շատ արագ քաղաքական կամք դրսևորեին, և գնայինք արդար և ազատ ընտրությունների: Թող ժողովուրդը ինքը ընտրի, անկախ այն բանից` ինձ կընտրի, թե չի ընտրի` դա կապ չունի: Իսկ դա ամենակարևոր նախադրյալն է, որ մեր երկիրը տանենք զարգացման: Իսկ եթե այսպես մտածենք` սրան դաբրո տանք կամ նրան դաբրո չտանք, ըսենց լինի, ընենց լինի, ևս 5 տարի մենք հետ կընկնենք: Իսկ հաջորդ ընտրությունների ժամանակ, եթե խելք հավաքած լինենք` կգնանք իմ ասած տարբերակին, իսկ եթե հավաքած չլինենք` ևս 5 տարի պետությունը և ժողովուրդը հետ կգնա:


 – Ձեր ընտրատարածքում Ձեզ մրցակից տեսնո՞ւմ եք:


 – Ես բոլոր մարդկանց էլ տեսնում եմ ինձ մրցակից: Բայց դա բարեկամական մրցակցություն է, քանի որ մրցելու եմ իմ ազգի կամ իմ քաղաքի բնակիչներից որևէ մեկի հետ: Միայն մի բան կասեմ, որ եթե մրցում ենք` մրցենք ազնիվ: Ոչ թե նախկին ընտրությունների օրինակով, երբ ինձ չգրանցեցին որպես թեկնածու: Նախկին ընտրությունները հիշում եք, որ ինձ որպես թեկնածու էլ չգրանցեցին: Թող գրանցեին, ընտրություններ լիներ, ես պարտվեի, ասեի` այո, ինչ ա եղել, մեր ժողովուրդը չի ցանկացել, ես էլ չեմ ընտրվել: Այստեղ ոչ մի վատ բան չկա, հո կյանքներս չենք դնում դրա համար: Հիմա ես 5 տարի է պատգամավոր չեմ, ոչ մի բան էլ չի փոխվել: Հիմա լինեմ էլ, միևնույնն է, չի փոխվի, բայց կուզենայի, անկախ այն բանից` ես կլինեմ, թե չեմ լինի, լինեն ազատ, արդար, հարգալից ընտրություններ: Եթե ժողովուրդը կգտնի, որ մենք սխալ ճանապարհով ենք անցել կամ հույս չի կապի մեզ հետ, բնական է, որ մեզ ձայն չի տա, և դա շատ սովորական է: Ես չեմ ասում` ինձ մրցակից չկա, ես սենց եմ, ես ընենց եմ, որովհետև ցանկացած մարդ էլ իրավունք ունի մրցելու: Թե ես կամ նա ինչ հաջողություններ կունենանք ընտրությունների արդյունքում` դա չեմ կարող ասել: Ես չեմ ասում նաև, թե ով էլ լինի` ես կկրեմ: Ես նման բան չեմ ասում: Ես ասում եմ, ով էլ լինի` ես կողջունեմ, որովհետև նա էլ է ցանկանում, ես էլ եմ ցանկանում ընտրվել, և մեր գաղափարները փորձենք մեզ հետ տանել խորհրդարան:


 – Ժամանակին ձեր և Ռոբերտ Քոչարյանի միջև խնդիրներ առաջացան: Նա Ձեզ ներե՞լ է, թե՞ ոչ:


 – Ժամանակին ես քննչական մարմինների կողմից ուղարկված նյութերով կատարել էի խուլիգանություն: Այսինքն` կատարել էի կռիվ: Այո, ես կռիվ էի արել, ապտակել էի մի երիտասարդի, որի համար իշխանությունները և քննչական մարմինները իմ նկատմամբ ներող դուրս չեկան ու գործը ուղարկեցին դատարան: Դատարանը գտավ, որ զենք չկա, էս չկա, էն չկա, պարզապես կատարել եմ խուլիգանություն: Այո, ես կատարել եմ խուլիգանություն: Բայց դատարանը գտավ, որ իմ արարքի մեջ մի մեծ բան էլ չկա: Ինչ վերաբերում է հարկային մարմինների կողմից կատարված ստուգումներին իմ մտերիմների շրջանում`  տուգանքներ նշանակեցին, ակտ գրեցին, ու մենք այդ ամբողջ գումարը մուծեցինք պետական գանձարան, չեկերը տարանք տվինք: Այսինքն` եթե դուք գտնում եք, որ մենք սխալ ենք արել` մենք չենք վիճարկում և տարանք այդ ամբողջ գումարները վճարեցինք: Հիմա, եթե մի բան էլ սխալ են գրել, միևնույն է, ես դա իրենց չեմ տվել, այլ մուծել եմ մեր պետությանը: Ես սենց եմ նայում, եթե անձնական տված լինեինք` ես շատ վատ կտանեի, կասեի` շատ էր: Եթե մի բան էլ շատ են ուզել, սխալ են հաշվել, միևնույն է, հո իրենց գրպանը չի գնացել, գնացել է մեր պետական գանձարան, որի համար ես վատ չեմ զգում, չէ՞ որ ես հարյուրավոր միլիոններ եմ տարեկան հարկ վճարում:


 – Ռոբերտ Քոչարյանը Ձեզ ներե՞լ է, թե՞ ոչ:


 – Նա ինքը չպտի ների, այլ Հայաստանի Հանրապետությունը: Մենք իրար ազգական չենք, իրար բարեկամ չենք, որ մեկս մեկիս ներենք կամ իրար հո մենք չենք սիրում, որ ներենք կամ չներենք: Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, և պետությունը, օրենքը ինձ պետք է ների կամ չների: Եվ օրենքը գտել ա, որ իմ կատարածի չափը այդքան ա: Ռոբերտ Քոչարյանը իմ գլխին բան չի սարքել, նման բան չի եղել, ես կատարել եմ արարք: Այո, ԱԺ ամբիոնից էլ եմ ասել` բարոյական ապտակել եմ: Հիմա էլ եմ ասում` ես ոնց կարամ սուտ խոսամ, սուտ երդում ուտեմ, որ ես ազնիվ եմ և այլն, և այլն, կամ սեփականություն չունեմ: Շատ-շատերը ասում են, ու դա ծիծաղելի ա: Ես ասել եմ` այո, ապտակել եմ, այո, կատարել եմ, ինչ կա դրա մեջ: Յուրաքանչյուր մարդ էլ թող իր կատարածի համար պատասխան տա, իսկ ես իմ կատարածի համար պատասխան տվել եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում