Wednesday, 24 06 2026
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել

Իշխանական ինքնազգացողություն

ՀՀ մամուլը վերջին օրերին վերստին աշխուժացրել է կառավարության կադրային փոփոխությունների մասին տեղեկատվությունը: Նախանշվում են հարաբերական ժամկետներ և կոնկրետ ոլորտներ ու անուններ:
Այդօրինակ խոսակցությունները ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում աշխուժանում են պարբերաբար և առաջացնում մեծ հետաքրքրություն, ինչպես ցանկացած երկրում:

Բայց ՀՀ-ում կա մի առանձնահատկություն, որն իհարկե գուցե հատուկ է բոլոր երկրներին, բայց մեր պարագայում կարծես թե նույնիսկ ավանդույթ է, որ կառավարության կադրային փոփոխությունների մասին տեղեկությունները տարածվում են հաճախ տրամադրություններ ստուգելու կամ առաջացնելու համար, մինչդեռ իրական փոփոխությունների մտադրություն գուցե և չի լինում: Թե որ շրջանակից են կադրային փոփոխությունների մասին ներկայիս խոսակցությունները` կերևա ժամանակի ընթացքում, երբ դրանք կամ կիրականանան ամբողջությամբ, ճշգրտությամբ, կամ մասամբ կիրականանան, կամ էլ չեն լինի ընդհանրապես: Բայց դատելով ՀՀ ներկայիս տնտեսա-քաղաքական, բարոյահոգեբանական, սոցիալական վիճակից, կառավարության կադրային փոփոխությունները միանգամայն հավանական են: Առավել ևս` որ կառավարությունը անցած մեկուկես-երկու տարվա ընթացքում մի քանի անգամ հայտնվել է այդօրինակ իրողությունների շեմին, երբ պաշտոնանկությունների և հրաժարականների իրողությունները պարզապես մնացել են կուլիսներում ու չեն հրապարակայնացվել` թերևս խուսափելով ավելորդ ինտրիգներից, որոնք կարող էին իշխանության համար լինել անտանելի բեռ:

Բանն այն է, որ ՀՀ իշխանությունը ունենալով հասարակական և ներիշխանական լեգիտիմության մեծ խնդիր և մտած լինելով արտաքին բավական լուրջ գործընթացների մեջ` որպես այդ խնդիրներից խուսափելու կամ դրանք առժամանակ մեղմելու միջոց, թերևս, անկարող էր տանել կադրային փոփոխությունների առաջացրած որևէ աննշան ցնցում անգամ, ինչը ՀՀ նման երկրում որևէ նշանակալից կադրային փոփոխության դեպքում անխուսափելի է և ինտրիգայնության մեծ լարում կարող է առաջացնել: Դա բխում է ՀՀ կառավարման համակարգի ձևավորման սկզբունքից և այդ համակարգի էությունից` այն իմաստով, որ այդ սկզբունքն ու էությունը որևէ կապ չունեն Սահմանադրության և օրենքների հետ:

Այժմ, եթե իշխանությունը պատրաստ է գնալ կադրային լայնածավալ փոփոխությունների, դա կարող է նշանակել, որ իշխանությունը որոշակիորեն իրեն ավելի անվտանգ և ուժեղ է զգում և պատրաստ է կրել այդ փոփոխությունների և դրանց հետևանքով առաջանալիք ինտրիգների բեռը: Բայց, մյուս կողմից, կադրային ներկայիս լայնածավալ փոփոխությունները կարող են վկայել նաև իշխանության թուլության կամ անհաջողության մասին: Բանն այն է, որ եթե նախագահի պաշտոնում աշխատելու ժամկետի դեռ կեսին չհասած` Սերժ Սարգսյանը գնում է լայնածավալ կադրային փոփոխությունների, դա կնշանակի, որ նա այդպես էլ չի կարողացել երկու տարվա ընթացքում ձևավորել իր իշխանությունը, որի վրա կարող է հենվել, և որով կարող է նախապատրաստվել 2012-2013 թվականների հերթական ընտրական փուլին: Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ հենց այդ փուլի առումով ի հայտ են եկել մինչ այդ չնախատեսված հանգամանքներ, ինչի պատճառով էլ Ս.Սարգսյանը որոշել է գնալ կադրային բավական զգալի փոփոխությունների` հավանաբար արձանագրելով, որ ներկայիս կադրային դասավորության պարագայում անհնար կլինի համարժեք լինել այդ նոր հանգամանքներին:

Դրանք կարող են պայմանավորված լինել հայ-թուրքական գործընթացի և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային փուլի իրավիճակով: Հատկապես առաջինի դերը ՀՀ ներքին զարգացումների և իրավիճակի վրա բավական նշանակալի է` այն իմաստով, որ իշխանությունն անկասկած իր մտապատկերում ուներ ընտրական մի փուլ, որին ընդառաջ իրեն, թերևս, պատկերացնում էր հայ-թուրքական «նժույգը» հեծած, սահմանը բաց, գուցե նույնիսկ Նոբելյան մրցանակը ստացած: Բայց հիմա այդ «նժույգը» ոչ միայն չի երևում, այլ նույնիսկ դրա խրխնջոցը ավելի ու ավելի հեռվից է լսվում: Ավելին` չի բացառվում նույնիսկ, որ ընտրական նոր փուլին իշխանությունը մոտենա «նժույգից ընկած» վիճակում:

Կադրային փոփոխությունները, սակայն, կարող են ունենալ նաև իրավիճակային լուծման նշանակություն: Խոսքը իմիտացիայի մասին է: Բանն այն է, որ ՀՀ-ն գտնվում է տնտեսական, սոցիալ-հոգեբանական` արտաքնապես հանգիստ, բայց ներքուստ բավական լարված իրավիճակում: Հնարավոր է, որ կադրային փոփոխություններն այդ առումով նպատակ ունեն իմիտացիոն որոշակի ֆոն ստեղծել իրավիճակը կարգավորելու իշխանական անկեղծ ջանքի տպավորություն ստեղծելու, իսկ այդ համատեքստում էլ քավության նոխազների շնորհիվ հասարակության դժգոհությունը ձեռնտու հունով մղելու և լիցքաթափելու համար: Բայց այդ հանգամանքը չի կարող լինել իրավիճակի լիցքաթափման միջոց, քանի որ ՀՀ-ում այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ խնդիրը այն չէ, թե ինչ կադր է այս կամ այն ոլորտը ղեկավարում, այլ այն, թե այդ կադրը կառավարման համակարգի ղեկավարման վահանակից ինչ հանձնարարություններ է ստանում:

Հետևաբար ՀՀ-ում դա է խնդիրը: Այսինքն` խնդիրը հանձնարարությունն է կամ հանձնարարություն տվողը: Եվ կարծես թե ՀՀ-ում այլևս որևէ մեկի համար այդ հանգամանքը չի թողել երկրորդ կարծիքի տեղ` բացի, թերևս, հենց նրանցից, ովքեր հանձնարարություն են տալիս կադրերին: Բայց նրանք էլ, թերևս, պակաս չեն գիտակցում այդ խնդիրը, պարզապես գումարելիների տեղերը փոխելով փորձում են տեղում պահել գումարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում