Vesti.ru-ի հաղորդմամբ՝ Վիեննայում ձերբակալվել են 2 երիտասարդներ, ովքեր կասկածվում են օդաձիգ զենքով մարդկանց վրա կրակելու մեջ: Ձերբակալվածներից մեկը՝ 21, իսկ մյուսը 20 տարեկան է:
Հանցագործներին իրավապահները փնտրում էին ավելի քան մեկ ամիս: Իրավապահներին օգնել են մի խումբ դեռահասներ, որոնցից մեկի վրա կրակել էին Opel մակնիշի սպիտակ մեքենայից: Նրանք վազել էին այդ մեքենայի հետևից և հիշել վերջինիս համարները, ինչից հետո գործի էին անցել ոստիկանները:
Կրակողները շուտ են գտնվել և առաջին իսկ հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը, սակայն չեն կարողացել ասել, թե որն է եղել այդ հանցագործության դրդապատճառը: