Աֆղանցի զինվորականների և NATO-ի ուժերի կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում Աֆղանստանում ձերբակալվել է ահաբեկչական «Հաքքանի» խմբավորման համակարգողներից մեկը` Հաջ Մալի Կանը: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:
Հիշեցնենք, որ Քաբուլում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունների վրա սեպտեմբերի 11-ին և 13-ին կատարված հարձակումների պատասխանատվությունն իրենց վրա էին վերցրել նույն «Հաքքանի» խմբավորման գրոհայինները:




































