Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցից բերման են ենթարկել 47-ամյա Սուրեն Ս.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 14.30-ին, պատշգամբի բաց դռնից մուտք գործելով Սոսեի փողոցում գտնվող բնակարաններից մեկը` գողացել է 2 թուր և այլ իրեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:










































