Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի մասնակցությամբ առաջին ուղիղ բանակցություններից հետո պատվիրակությունների ղեկավարները լրագրողներին որոշ մանրամասներ են հայտնել։
«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի խոսքով՝ ռուսական պատվիրակությունը գոհ է ուկրաինական կողմի հետ բանակցությունների արդյունքներից։
Մեդինսկին նաև հայտարարել է հազարը հազարի դիմաց սկզբունքով գերիների լայնամասշտաբ փոխանակման մասին։
Կիևը նաև խնդրել է երկու երկրների ղեկավարների հանդիպում, և Ռուսաստանը սա ընդունել է ի գիտություն։
Ուկրաինական պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն իր հերթին հայտարարել է, որ կողմերը քննարկել են նախևառաջ հրադադարի և հազարը հազարի դիմաց գերիների փոխանակման հարցերը։









































