Ինդոնեզիայում հինգշաբթի տեղի ունեցած CASA C-212 ինքնաթիռի աղետի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել: Ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունը, ինքնաթիռի բոլոր 18 ուղևորները մահացել են:
Փրկարարներն ինքնաթիռը հայտնաբերել էին դեռ ուրբաթ, սակայն հաղորդվում էր, որ վերևից դիտելիս ինքնաթիռի վրա լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել, իսկ դուռը բաց է եղել: Ենթադրվում էր, որ որոշ մարդիկ կարող են փրկված լինել:









































