Ազատության հրապարակում այս պահին շարունակվում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքը։
Ոստիկանության պարեկապահակային ծառայությունը բարձրախոսներով ընդդիմադիրներին զգուշացնում է՝ «Ձեր կողմից անցկացվող հավաքը Ազատության հրապարակում անօրինական է և մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության»։
Երևանի ոստիկանապետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ առայժմ շուրջօրյա հանրահավաքի մասնակիցները ապօրինություններ չեն կատարել։