Ճապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած 28-ամյա վարորդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց։
Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։
«Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց»,-ոստիկանության ներկայացուցիչներին խոստավանել է նա։
Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։






































