Հոկտեմբերի 1-ին աշխարհը կնշի Ծերերի միջազգային օրը: Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջը, այս կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել ծերերի խնդիրներին:
Այսօր աշխարհում կա մոտ 700 միլիոն մարդ, ում տարիքը բարձր է 60-ից, ընդ որում ծեր տղամարդիկ 66 միլիոնով ավելի շատ են իրենց տարեկից կանանցից:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2050 թ. 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում կգերազանցի 2 միլիարդը` կազմելով աշխարհի բնակչության մոտ 20%-ը: Արդյունքում մարդկության պատմության մեջ առաջին անգամ ծերերի թիվը կգերազանցի երեխաների թվին:











































