Հարվարդի համալսարանում տեղի է ունեցել «Հականոբելյան մրցանակի» (Ig Nobel Prize) հանձնման արարողությունը, որին մասնակցել է 1200 մարդ:
Ինչպես հայտնում է Mignews-ը, Նոբելյան մրցանակի նմանակման արարողության կազմակերպիչն է Annals of Improbable Research ամսագիրը: Այս մրցանակին ամեն տարի արժանանում են 10 զավեշտալի և տարօրինակ գյուտերի հեղինակները:
Խաղաղության Ig Nobel Prize-ը ստացել է Վիլնյուսի քաղաքապետը, ով ռազմական մեքենայով որոշել էր ոչնչացնել բոլոր այն մարդատար մեքենաները, որոնք սխալ կկայանեն փողոցներում:
Բժշկության ոլորտում այս մրցանակը ստացել է ամերիկացի բժիշկ Փիթեր Սնայդերը, ով որոշել է պարզել, թե ինչպես է ազդում բնական կարիքները հոգալու անհրաժեշտությունը որոշումներ կայացնելու վրա: Այս նպատակն իրագործելու համար բժիշկն ու նրա խումբը հավաքել էին կամավորների, ովքեր համակարգչով անցում էին հատուկ թեստավորում և միաժամանակ շատ ջուր խմում:
Իսկ, ահա, բրիտանացի և հոլանդացի գիտնականները պարզել են, որ կրիաների հորանջելը չի կարող վարակիչ լինել:










































