Monday, 29 06 2026
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել

Կովկասն ամերիկա-ռուսական գործարքի ո՞ր «կիսադաշտում» է

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, անդրադառնալով Կրեմլում ապրիլին ՌԴ նախագահ Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆի հերթական հանդիպմանը, ասել է, որ հանդիպումը թույլ է տվել մերձեցնել դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլ միջազգային այլ կարևոր նշանակության հարցերի շուրջ:

Ուիթոֆը Թրամփի պաշտոնամուտից ի վեր Ռուսաստան է այցելում արդեն չորրորդ անգամ: Ուշակովի հայտարարությունը վկայում է այն գնահատականը, որ հնչեցրել եմ վաղուց, որ ամերիկա-ռուսական բանակցային պրոցեսը մեկնարկել է Ուկրաինայի առիթով, սակայն միայն Ուկրաինայի մասին չէ: Սակայն հետաքրքիր է, թե միջազգային ինչ այլ հարցերի շուրջ են կողմերը մերձեցրել դիրքորոշումները:

Առաջինը, իհարկե, կարող է լինել Իրանի միջուկային գործարքի հարցը: Սակայն, ըստ ամենայնի, շրջանակը չի սահմանափակվում դրանով: Կարևոր հարցերը, որ կլինեն ամերիկա-ռուսական բանակցային սեղանին, իհարկե, շատ են: Արձանագրումը, որ կողմերը մերձեցրել են դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև միջազգային այլ հարցերի առումով, թերևս նշանակում է, որ ընդլայնվել է ամերիկա-ռուսական համաձայնեցված հարցերի կամ կետերի շրջանակը: Մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչպես ընթանում էր հայ-ադրբեջանական պայմանագրի շուրջ աշխատանքը, երբ նշվում էր տարբեր թվաբանական կոմբինացիա ՝ համաձայնեցված և չհամաձայնեցված հարցերի:

Հիմա տոկոսային ինչ հարաբերություն է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի գործարքի փաթեթում, որն իր կառուցվածքով, բովանդակությամբ և ծավալով, իհարկե, կլինի չափազանց ընդգրկուն և, իհարկե, այդ իմաստով որևէ կերպ համեմատելի չի կարող լինել հայ-ադրբեջանական պրոցեսի հետ: Միևնույն ժամանակ, անկասկած է թերևս, որ հայ-ադրբեջանական հարցը ուղղակի, թե անուղղակի, լինելու է ամերիկա-ռուսական այդ հարցերի շրջանակում: Հատկապես ի՞նչ տեղում, ո՞ր կիսադաշտում է՝ համաձայնեցվա՞ծ, թե՞ չհամաձայնեցված հարցերի, դժվար է ասել:

Չի բացառվում, որ անդրադարձը հայ-ադրբեջանական հարցին լինի, այդուհանդերձ, անուղղակի և տեղավորվի Իրանի շուրջ համաձայնության շրջանակում: Համենայն դեպս, առայժմ նկատելի է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կովկասի հանդեպ չի ցուցաբերում նկատելի ուշադրություն: Փոխարենն այդ ուշադրությունն ակտիվացնում են Եվրամիությունը, և Չինաստանը: Կովկասում կարող է փոխվել աշխարհաքաղաքական դիմակայության «պարադիգմը», ինչը, այդուհանդերձ, կպարունակի տուրբուլենտության բարձրացման ռիսկեր, չնայած այն ընդհանուր տպավորությանը կամ սպասմանը, որ ամերիկա-ռուսական գործարքը Կովկասի համար կլինի կայունության ամրագրման իրողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում