Sunday, 21 06 2026
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին առաջընթաց են գրանցել․ Ռյուտե

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին լավ առաջընթաց են գրանցել։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 24-ին Սպիտակ տան առջև լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Կարծում եմ՝ երբ նայում եք երեկ Լոնդոնում կայացած հանդիպման արդյունքներին, մենք կարող ենք տեսնել բավականին դրական առաջընթաց մեր ներկայիս վիճակում», – նշել է նա՝ նկատի ունենալով ապրիլի 23-ին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումը։

Ռյուտեն բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։

«Ես տեսնում եմ մի իրավիճակ, երբ նախագահ Թրամփի ղեկավարության ներքո սա կարող է դրական ավարտ ունենալ, և դա շատ կարևոր է», – ասել է Ռյուտեն։

Այն հարցին՝ արդյոք իր կարծիքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղություն ցանկանում է, Մարկ Ռյուտեն ասել է, որ նախկինում աշխատել է նրա հետ, երբ զբաղեցնում էր Նիդեռլանդների վարչապետի պաշտոնը։

«Ես դադարել եմ փորձել կարդալ նրա մտքերը։ Կտեսնենք», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորության մասին հարցին Ռյուտեն պատասխանել է, որ այժմ «սեղանին ինչ-որ բան է դրված»՝ հավելելով, որ «գնդակն, ակնհայտորեն Ռուսաստանի դաշտում է»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Վաշինգտոնում «շատ լավ հանդիպումներ» է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ։ Ռյուտեն մանրամասնել է, որ այս հանդիպումների ընթացքում քննարկվել են ուկրաինական ճգնաժամը և հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում