Հանցագործությունը դատապարտելն ամբողջ մարդկության, պետությունների ու բարի կամքի տեր մարդկանց բարոյական պարտականությունն է նշված է Լեհաստանի Հանրապետության խորհրդանի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մեջ: Հայտարարությունը տեղ է գտել Հայաստանում Լեհաստանի դեսպանության կայքում:
«Լեհաստանի Հանրապետության Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում հայ բնակչության նկատմամբ կատարված ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այդ ոճրագործության զոհերի հիշատակը հարգելն ու հանցագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների ու բարի կամքի տեր մարդկանց բարոյական պարտականությունն է»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցվում է, որ Լեհաստանի խորհրդարանը՝ Սեյմը, Հայոց ցեղասպանությունն ընդունել է 2005 թ․ ապրիլի 19-ին:










































