Thursday, 18 06 2026
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ

Դա հնարավոր չէ ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Հայաստանի շուրջ

Ժամանակը, որ ԱՄՆ կարող էր լինել Եվրոպայի անվտանգության միակ երաշխավորը, անցել է, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Հեգսեթը: Սա, իհարկե, իր տրամաբանությամբ նոր հայտարարություն չէ: Վաշինգտոնում նոր վարչակազմի ձևավորումից հետո այդ տրամադրությունն ու տրամաբանությունը արձանագրվում է պարբերաբար, տարբեր առիթներով: Այստեղ կա էական ուշադրության արժանի մեկ այլ շերտ:

Ինքնին, իհարկե, հետաքրքիր է, թե ինչ է պատկերացնում ԱՄՆ՝ ասելով, որ չի կարող լինել Եվրոպայի անվտանգության «միակ երաշխավորը»: Իսկ ո՞վ է լինելու մյուս երաշխավորը, կամ՝ ովքեր: Եվրոպացիներն իրե՞նք, թե՞ ԱՄՆ պատկերացնում է եվրոպական անվտանգության այլ համակարգ, որտեղ կան նաև «արտառեգիոնալ» այլ դերակատարներ:

Սա, իհարկե, կարևոր հարց է, հիմնարար հարց նաև Հայաստանի համար, որքան էլ թվա Հայաստանից որոշակիորեն հեռու: Ընդ որում՝ այդ հարցերին անդրադառնում եմ պարբերաբար, և, իհարկե, դեռ կանդրադառնամ: Տվյալ պարագայում ուշագրավ շերտը, որի մասին նշում եմ, վերաբերում է հետևյալին: Եվրոպայի համար ԱՄՆ փաստացի այլևս չի տեսնում անվտանգության այսպես ասած միաբևեռ համակարգ: Դե ֆակտո դա է նշանակում Պենտագոնի ղեկավարի հայտարարությունն ու ընդհանրապես Սպիտակ տան վարչակազմի այդ մոտեցումը:

Իսկ արդյո՞ք կարող է լինել անվտանգության միաբևեռ համակարգ որևէ այլ ռեգիոնում առանձին վերցրած, եթե դա հնարավոր չէ Եվրոպայում: Ընդ որում՝ այստեղ հարկ է թերևս շեշտել, որ ԱՄՆ մոտեցումը պարզապես ցանկության կամ զուտ պատկերացման հարց չէ, այլ ուժերի բալանսի գնահատման, այդ բալանսի հետ կապված իրողությունները հաշվի առնելու: ԱՄՆ պատկերացնում է, գնահատում, որ ուժերի ներկայիս հարաբերակցությունը իրեն թույլ չի տալիս միայնակ լինել Եվրոպայի անվտանգության երաշխավոր:

Այս հատկանիշը, որ կա ժամանակակից աշխարհում, ըստ էության, բնորոշ է բոլոր ռեգիոններին: Ուժերի հարաբերակցությունը ներկայումս այնպիսին է, որ հնարավոր չէ անվտանգության «միայնակ երաշխավորություն» Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում: Ընդ որում՝ անհրաժեշտ է, որ այս մտայնությունը, թերևս, կիրառական դառնա նաև մեզանում, քանի որ ներկայումս գոյություն ունեցող անվտանգության պատկերացումները դեռևս գտնվում են վաղուց անցած ժամանակաշրջանի ռեժիմում, երբ առանձին ռեգիոններ կարող էին գտնվել մեկ դոմինանտի տիրույթում:

Հայաստանում քաղաքական «բանավեճի» կամ վեճի առարկան շարունակում է լինել այդտեղ, թե ով է Կովկասի անվտանգության համակարգում, կամ Հայաստանի անվտանգության լայն միջավայրում ցանկալի «դոմինանտը», այն դեպքում, երբ պոտենցիալ «դոմինանտներից» և որևէ մեկը, ըստ էության, չունի միարժեքության ցանկություն, քանի որ այդպիսին չէ միջազգային հարաբերությունների վերափոխման ներկայիս տրամաբանությունը:

Ավելին՝ այդ վերափոխումները լայն և թեժ ռեժիմով մեկնարկել են ու ծավալվում են հենց այն պատճառով, որ համաշխարհային տնտեսա-քաղաքական և ռազմա-քաղաքական կառուցվածքում տեղի է ունեցել ուժային բալանսի հիմնարար փոփոխություն և շոշափելի «ապակենտրոնացում»: Այն աստիճան շոշափելի, որ, ըստ էության, այլևս անհնար է եղել այդ իրողության հետ հաշվի չնստելը: Հետևաբար, շատ կարևոր է՝ իրադարձությունների հետագա ընթացքից և ընդհանրապես իրականությունից կտրված չմնալու համար, որ Հայաստանում ևս՝ «ցանկալի դոմինանտի» շուրջ վեճը փոխարինվի ռեգիոնալ անվտանգության նոր բազմաբևեռ կոնցեպտի շուրջ քննարկումներով՝ փորձելով դրանց միջոցով ձևավորել Հայաստանի առաջարկը միջազգային հարաբերությունների վերափոխման ակտիվ մասնակիցներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում