Ինչպես տեղեկացնում է ռուսական «Առաջին ալիքը», ճապոնական AHA ավիաընկերության ինքնաթիռներից մեկի ուղևորները մի քանի րոպե գլխիվայր են թռել այն բանից հետո, երբ օդաչուներից մեկը շփոթել է և, օդաչուների խցիկի դուռը բացելու փոխարեն, այլ կոճակ է սեղմել:
Ներկայացված մոդելարվորված տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը մի պահ գլխիվայր շուռ գալիս: Ճապոնական ընկերության ներկայացուցիչները ներողություն են խնդրել: Ուղևորներից ոչ ոք չի տուժել, քանի որ նրանք կապված են եղել:






































