Sunday, 07 06 2026
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է PCI DSS անվտանգության չափանիշներին համապատասխանության հավաստագիր

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է Payment Card Industry Data Security Standard (PCI DSS) v4.0.1 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր թե՛ ամպային, թե՛ համատեղակայման ծառայությունների համար։ PCI DSS ստանդարտը համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր չափանիշ է, որը հավաստում է վճարային համակարգերի քարտապանների տվյալների պահպանման, մշակման և փոխանցման առավելագույն անվտանգությունը։

Գնահատման գործընթացն իրականացվել է հեղինակավոր Card Security LLC անկախ աուդիտորական ընկերության կողմից։ Գնահատման ծածկույթը ներառել է OVIO Cloud ծառայությունը, ինչը հանդիսանում է վիրտուալ ենթակառուցվածք` կառուցված VMware տեխնոլոգիաների հիման վրա, և թույլ է տալիս կազմակերպություններին անվտանգ տեղակայել սերվերներ և ցանցեր՝ քարտապանների տվյալների պահպանման, մշակման կամ փոխանցման համար։ Հավաստագրումը նաև համատեղակայման (Colocation) ծառայությունն է ընդգրկել, որը ենթադրում է տվյալների մշակման կենտրոնում ֆիզիկական տարածքների տրամադրում՝ հագեցած մուտքի վերահսկման և տեսահսկման համակարգերով, անվտանգության ընթացակարգերով և նույնականացման մեխանիզմներով։

PCI DSS գնահատման մեջ ընդգրկված են եղել այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են․

  • Ֆիզիկական անվտանգության ապահովման մեխանիզմներ
  • Տեսահսկման և մուտքի վերահսկման համակարգերի կառավարում
  • Տեղեկատվական անվտանգության կառավարում և իրազեկման ծրագրեր
  • VMware վիրտուալ ենթակառուցվածքի կառավարում
  • Ցանցային ենթակառուցվածքի և տեղեկատվության պաշտպանության գործիքների կառավարում
  • Խոցելիության հայտնաբերման և միջադեպերի արձագանքման գործընթացներ

«PCI DSS համապատասխանության հավաստագրումը կարևոր քայլ է մեզ համար։ Այն խոսում է ընկերության հետևողական մոտեցման մասին՝ ապահովելու մեր հաճախորդների նույնիսկ ամենազգայուն տվյալների պաշտպանությունը միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան։

Մենք շարունակում ենք անընդհատ զարգացնել OVIO-ի տվյալների մշակման կենտրոնի հնարավորություններն ու բարելավել դրանում մատուցվող ծառայությունները՝ ներառյալ ամպային լուծումները՝ վստահելի և անվտանգ միջավայր ստեղծելով այն կազմակերպությունների ու կառույցների համար, որոնց գործունեության համար մեծ կարևորություն ունի տվյալների անվտանգ պահպանումը», – նշել է OVIO-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Գնահատման արդյունքում հաստատվել է, որ OVIO-ի կողմից բոլոր պահանջները պատշաճ կատարված են։ OVIO-ն ստացել է “Compliant” կարգավիճակ՝ լիարժեք բավարարելով PCI DSS v4.0.1 ստանդարտի պահանջները։

***

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնն ամենախոշորն է Հայաստանում։ Այն նախագծված և կառուցված է TIER III հուսալիության բարձր ստանդարտներով, ունի սնուցում էլեկտրամատակարարման երկու բարձրավոլտ ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք և այլ առավելություններ։ Այս հուսալի ենթակառուցվածքը հաճախորդի համար ապահովում է անխափան հասանելիություն տվյալներին և սպասարկում 24/7 ռեժիմով։

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնն ունի 216 սերվերային պահարան, ընդհանուր 2  ՄգՎ հզորություն:  Տեղեկատվական անվտանգության ապահովման մասով OVIO տվյալների մշակման կենտրոնը համապատասխանում Է ISO 27001, 27017, 27018 միջազգային հեղինակավոր ստանդարտներին։ Այն ապահովում է տվյալների անվտանգ մշակում և պահպանում մեծ և փոքր բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար` հնարավորություն տալով նաև խնայել թանկարժեք սարքավորումներ ձեռք բերելու և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հսկայական գումարները։ Կառույցը տեղակայված է Աբովյան քաղաքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում