Պրահայում բացվել է մարդկանց աճյուններից պատրաստված նկարների սկանդալային ցուցահանդեսը:
Նկարների հեղինակը չեխ նկարիչ Ռոման Տիցն է: Նա պնդում է, որ նկարների համար օգտագործվել է դիակիզարաններում մնացած ավելորդ մոխիրը:
«Դիակիզարաններում միշտ ավելորդ մոխիր է մնում, և այնտեղի աշխատողները չգիտեն, թե դա ինչ անեն»,- պարզաբանել է Տիցը:
Պրահայի Dvorak Sec Contemporary պատկերասրահում տեղի ունեցած ցուցահանդեսի բացումը մեծ սկանդալ է առաջացրել Չեխիայում, և ցուցահանդեսի հենց առաջին օրը պատկերասրահի դիմաց մեծ հերթեր են գոյացել:
Տիցը սկանդալային նկարչի փառք է վաստակել «Միջուկային պայթյուն» ակցիայի շնորհիվ, երբ Չեխիայի հեռուստաընկերության եթերում անսպասելիորեն հայտնվել են միջուկային պայթյունի կադրեր: Նկարիչը, կոտրելով հեռուստաընկերության կայքը, մտել էր եթեր և ցուցադրել իբր Պրահայից ոչ հեռու տեղի ունեցած միջուկային ռումբի պայթյուն:









































